2023 Հուն 26, Հինգշաբթի
Ե՞րբ է իրականացվում սրտի կրիտիկական արատների սքրինինգը և ի՞նչ հետազոտություններ է իր մեջ ներառում: Ինչպե՞ս է կատարվում սքրինինգը և քանի անգամ.
Սրտի բնածին կրիտիկական արատների /ՍԲԿԱ/ սքրինինգը պետք է իրականացվի շուրջ 24 – ժամյա հասակում: Դա ոչ ինվազիվ հետազոտություն է, որն իրականացվում է պուլսօքսիմետրի միջոցով, չափվում է SpO 2 աջ ձեռքին (պրեդուկտալ- մինչզարկերակային ծորանը) և ցանկացած ոտքին (պոստդուկտալ- զարկերակային ծորանից ներքև):
Պուլսօքսիմետրիայով որոշվում է սատուրացիան՝ արյան հագեցվածության աստիճանը թթվածնով:
Անհրաժեշտ է կրկնել պուլսօքսիմետրիան 1 ժամ անց: Կրկնելուց հետո թեստը համարվում է ձախողված, եթե սատուրացիան 94 % կամ ցածր է աջ ձեռքին կամ
որևէ ոտքին կամ տարբերությունը աջ ձեռքի և ոտքի միջև 4 % և ավելի է:
Անհրաժեշտ է կազմակերպել սրտաբանի խորհրդատվություն:
1 ժամ անց թեստը կրկնելուց հետո այն հաջողված է, եթե սատուրացիան 95 % և ավելի է, իսկ պրեդուկտալ և պոստդուկտալ սատուրացիաների տարբերությունը 3 % և ցածր է:
Բուժման և կանխարգելման մոտեցումները.
Որքանո՞վ են իրականացվող միջոցառումներն արդյունավետ:
Սքրինինգը բարելավել է ՍԲԿԱ վաղաժամ ախտորոշումը աշխարհի տարբեր երկրներում, սակայն միաժամանակ դիտվել են նաև կեղծ բացասական արդյունքներ, որոնց ժամանակ թեստը գնահատվել է բացասական, սակայն էխոՍԳ-ի միջոցով հայտնաբերվել է ՍԲԿԱ: Այն հիմնականում վերաբերում է աորտայի զարգացման արատներին՝ աորտայի կոարկտացիային և աորտայի աղեղի ընդհատմանը: Աորտայի կոարկտացիայի
հայտնաբերումը պուլսօքսիմետրիայի միջոցով չի գերազանցում 25 %:
Սակայն, ընդհանուր առմամբ ՍԲԿԱ վաղ սքրինինգը պուլսօքսիմետրիայի միջոցով շատ կարևոր է և տնտեսապես էֆեկտիվ: Վաղ սքրինինգը ՍԲԿԱ հայտնաբերելու պարագայում թույլ է տալիս ժամանակին կատարել համապատասխան բժշկական միջամտություն և, հետևաբար, իջեցնում է ծանր բարդությունների և մահացու ելքերի առաջացման ռիսկերը:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»