2023 Հուն 16, Երկուշաբթի
Ինչո՞ւ է կարևոր լսողության սքրինինգ ծրագիրը նորածինների մոտ։
Երեխաների որոշ տոկոս ծնվում է լսողության խանգարումով: Յուրաքանչյուր 1000 նորածնից 1-3-ը ծնվում է խուլ: Մեր հանրապետությունում անցկացվող լսողության նորածնային սքրինինգ ծրագիրը կարևոր է հենց այդ երեխաների համար:
Հետազոտությունն օգնում է, որ նրանք ժամանակին ստանան անհրաժեշտ օգնություն և հնարավորություն ունենան նորմալ զարգանալու:
Ինչպե՞ս է իրականացվում։
Լսողության սքրինինգը երեխայի համար բացարձակ անվտանգ է, անցավ և կարճատև:
Երեխաներից շատերին անհրաժեշտ է լինում անցնել լսողության երկրորդ թեստը: Դա բոլորովին չի նշանակում, որ երեխան անպայման ունի լսողության խնդիր:
Դրա պատճառ կարող են հանդիսանալ՝
1. Երեխայի անհանգստությունը հետազոտման ժամանակ
2. Արտաքին աղմուկը
3. Հեղուկի առկայությունն ականջներում
Հետազոտությունն անպայման պետք է կատարել 3 շաբաթից, անգամ, երբ նկատվում է որոշակի լսողական արձագանք:
Երեխան կարող է ունենալ կամ չունենալ ծանրալսողություն, սակայն անհրաժեշտ է համոզված լինել դրանում, քանի որ պաթոլոգիայի առկայության դեպքում վաղաժամ միջամտությունը երաշխավորում է վերականգնողական միջամտությունների բարձր արդյունավետությունը:
Հետազոտության մասին իրազեկումը ծնողներին։
Լսողության նորածնային սքրինինգի իրականացման ժամանակ անհրաժեշտ է ծնողներին իրազեկել հետազոտության անհրաժեշտության և կիրառվող մեթոդի մասին: Ծնողներին պետք է տալ սպառիչ պատասխաններ ծագած բոլոր հարցերի վերաբերյալ՝ հետագայում հնարավոր թյուր ըմբռնումները և խնդիրները կանխելու նպատակով:
Պետք է համոզվել, որ ծնողը հասկացել է, որ սքրինինգ թեստն ախտորոշիչ չէ, և եթե երեխան ուղղորդվում է հետագա հետազոտման, դա դեռ չի նշանակում, որ երեխան լավ չի լսում, քանի որ ծնողները սովորաբար մտահոգվում են, երբ երեխան չի անցնում սքրինինգային թեստը: Պետք է զգույշ լինել ծնողներին թեստի արդյունքների իրազեկման ժամանակ: Թեստի արդյունքները գրանցվում են փոխանակման քարտի համապատասխան տողի համապատասխան սյունակում: Եթե երեխան հետազոտվել է, ապա նշվում է այդ մասին: Եթե թեստը չի անցել, ապա գրվում է, որ նորածինը կարիք ունի հետագա հսկողության, որի մասին տեղեկացվում է համապատասխան կենտրոնի մասնագետներին:
Ծնողներին պետք է տեղեկացնել այն կենտրոնի մասին, որտեղ պետք է իրականացվեն հետագա ստուգումները, եթե անհրաժեշտություն կա կրկնակի հետազոտության:
Որտե՞ղ են կատարվում լսողության հետ կապված հետազոտությունները
Մեր հանրապետությունում այդ կենտրոններն են՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի Հանրապետական մանկական սուրդոլոգիական կենտրոնը և «Էրեբունի» ԲՀ-ի կոխլեար իմպլանտացիայի և լսողության վերականգնողական քաղաքային կենտրոնը:
Պետք է նշել, որ կան որոշ դեպքեր, երբ անկախ նորածինների լսողության սքրինինգի արդյունքներից, անհրաժեշտ են լսողության պարբերական ստուգումներ, որոնց մասին գրվում է փոխանակման քարտում, և այդ երեխաները գտնվում են տեղամասային մանկաբույժի հսկողության տակ։
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»