2023 Հուն 04, Չորեքշաբթի
Ալերգիկ և գաստրոէնտերոլոգիական հիվանդություններով տառապող կերակրող մայրերի սննդակարգը
Ցանկալի է սահմանափակել մթերքները, որոնք պարունակում են մեծ քանակի.
Սննդային անընկալության զարգացման ռիսկի խմբում գտնվող երեխայի կերակրող մայրերի սննդակարգը.
Նախաճաշ - հնդկացորենի շիլա կարագով՝ 130/10 գր., կաթնաշոռ – 50 գր., ցորենի հաց կարագով և պանրով՝ 30/10-20 գր.
Երկրորդ նախաճաշ - եփած կանաչ խնձոր՝ 200 գր.
Ճաշ – եփած բազուկի աղցան բուսայուղով՝ 120/15 գր., ծաղկակաղամբի ապուր՝ 300 գր., դդմիկ մսով և բրնձով լցոնած՝ 325 գր, չրի կոմպոտ՝ 200 գր., տարեկանի հաց՝ 40 գր.
Հետճաշիկ –մածուն՝ 200 գր., պաստիլա՝ 30 գր
Ընթրիք – շոգեխաշած բանջարեղեն /կաղամբ, կանաչ լոբի, գազար/՝ 180 գր., երշիկ բժշկական՝ 50 գր., ցորենի հաց կաթով՝ 30/10 գր., թեյ՝ 10 գր.:
Գիշերը – մածուն՝ 200 գր.
Ինչպիսի՞ն պետք է լինի կերակրող մոր սննդակարգը, որպեսզի կոլիկա չառաջանա երեխայի մոտ
Կերակրող մոր սննդակարգում պետք է բացառվեն գազ առաջացնող և երեխայի մոտ կոլիկաների պատճառ հանդիսացող մթերքները.
Կոլիկայի առաջացմանը նպաստում են՝ ճարպոտ խոզի միսը, մայոնեզով աղցանները, տապակած կերակուրները, թթու դրած, մարինացված բանջարեղենը, արգանակները, համեմունքները:
Գազ առաջացնող մթերքներ են՝ վարունգը, կաղամբը, խաղողը, լոբազգիները, եգիպտացորենը, թարմ խմորիչով պատրաստված հացը, կվասը, թխվածքները:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»