«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կրծքի կաթով կերակրման 14 միֆերը

Կրծքի կաթով կերակրման 14 միֆերը

2023 Հուն 18, Չորեքշաբթի

1․ Կրծքի կաթով կերակրելը հե՞շտ է։
Երեխան ծնվում է մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով: Սակայն շատ մայրերի պետք է սովորեցնել երեխային կրծքի կաթով ճիշտ կերակրման կանոնները: Կրծքի կաթով կերակրումը պահանջում է ժամանակ և գիտելիքներ: Բացի դա, այն երկարատև գործընթաց է, և դրա համար մորն անհրաժեշտ է հարմար տեղ, աջակցություն ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում:


2. Սովորաբար կրծքի կաթով կերակրումը ցավո՞տ է, պտուկների գրգռումից խուսափելն անհնա՞ր է։
Շատ մայրեր տհաճ զգացողություն են ունենում երեխային կրծքի կաթով կերակրելու առաջին օրերին: Բայց անհրաժեշտ աջակցության, կերակրման ճիշտ կազմակերպման շնորհիվ կարելի է խուսափել պտուկների հետ կապված խնդիրներից:


3. Կրծքի կաթով կերակրումից առաջ անհրաժե՞շտ է լվանալ պտուկները։
Կրծքի կաթով կերակրումից առաջ պտուկները լվանալու անհրաժեշտություն չկա: Նորածինը ծնվելիս արդեն լավ ծանոթ է մոր հոտերին, ձայներին: Պտուկներն արտադրում են որոշակի նյութ, որի հոտը երեխան զգում է, և որը պարունակում է օգտակար մանրէներ, ուստի և օգնում է երեխայի մոտ իմունային համակարգի ձևավորմանը:


4. Նորածնին պետք է առանձնացնե՞լ մորից և թողնել, որ նա հանգստանա։
Բժիշկները, մանկաբարձները հաճախ խրախուսում են ծննդաբերությունից անմիջապես հետո մոր և երեխայի մաշկը մաշկին կապը, որը հայտնի է նաև որպես կենգուրուի մեթոդ: Մոր անմիջական շփումը նորածնի հետ օգնում է ավելի ճիշտ և վաղ կրծքի կաթով կերակրման ձևավորմանը:


5. Կրծքի կաթով կերակրելու ժամանակ անհրաժեշտ է սնվել պա՞րզ սնունդով։
Ինչպես բոլորը, կերակրող մայրը ևս պետք է լիարժեք սնունդ ընդունի, և սովորական սննդակարգը փոխելու կարիք չկա: Մոր սնունդը երեխայի վրա սկսում է ազդել դեռևս ներարգանդային կյանքում: Եթե մայրը զգում է, որ որևէ մթերքի ընդունումից հետո երեխան որոշակի ռեակցիա է տալիս, պետք է խորհրդակցել մասնագետի հետ:


6. Ֆիզիկական մարզումն ազդո՞ւմ է կրծքի կաթի համի վրա։
Ֆիզիկական մարզումը կարևոր է նաև կերակրող մայրերի համար: Այն ոչ մի կերպ չի ազդում կաթի համի վրա:


7. Այլևս երեխային հնարավոր չի՞ լինի կրծքի կաթով կերակրել, եթե դա անմիջապես չի արվել։
Կրծքի կաթով կերակրելը հեշտ է, եթե այն սկսվում է անմիջապես ծնվելուց հետո առաջին ժամերին, քանի որ այդ ժամանակ երեխայի ռեֆլեքսները բավականին ուժեղ են: Եթե կրծքի կաթով կերակրումն անմիջապես չի սկսվել, դա պետք է իրականացնել որքան հնարավոր է շուտ:


8. Կրծքի կաթով կերակրումը բացառո՞ւմ է կաթնային խառնուրդների օգտագործումը
Մայրերը կարող են ինչ-ինչ պատճառներով օգտագործել կաթնային խառնուրդ՝ միաժամանակ շարունակելով կերակրել կրծքի կաթով: Որպեսզի երեխան չհրաժարվի կրծքի կաթից, նրան պետք է հաճախ մոտեցնել կրծքին: Այդ բոլոր հարցերով պետք է խորհրդակցել մասնագետի հետ:


9. Շատ մայրեր ընդունակ չեն բավարար կաթ ապահովելու փոքրիկին։
Գրեթե բոլոր մայրերն ունենում են անհրաժեշտ քանակի կաթ երեխայի համար: Կաթի արտադրությունը կախված է երեխային կրծքին ճիշտ մոտեցնելուց, կերակրման հաճախականությունից և երեխայի ծծելու ակտիվությունից: Անհրաժեշտ է նաև լիարժեք սննդի և բավարար քանակի հեղուկների օգտագործում:


10. Երբ մայրը հիվանդ է, չպե՞տք է երեխային կերակրի։
Դա կախված է հիվանդության տեսակից, բայց սովորաբար մայրերը կարող են շարունակել Կրծքի կաթով կերակրումը նաև հիվանդ ժամանակ: Պետք է վստահ լինել բուժման համար արված նշանակման ճշգրտության մեջ, շատ հանգստանալ, լավ սնվել և հեղուկներ օգտագործել: Շատ դեպքերում կրծքի կաթում առկա հակամարմինները պաշտպանում են երեխային վարակվելուց:


11. Կրծքի կաթով կերակրելու ընթացքում հակացուցվա՞ծ է որևէ դեղորայք ընդունել։
Անհրաժեշտ է հայտնել բժշկին երեխայի կերակրման մասին, ուշադիր կարդալ այն դեղերի հրահանգները, որոնք վաճառվում են առանց դեղատոմսի: Կարող է անհրաժեշտ լինել որոշ դեղերի օգտագործումը որոշակի չափաքանակով, կամ դրանք փոխարինել ավելի անվտանգ դեղով: Ցանկացած դեղ օգտագործելիս պետք է խորհրդակցել բժշկի հետ:


12. Կրծքի կաթով կերակրվող երեխաները չափից դուրս կապվո՞ւմ են իրենց մորը։
Բոլոր երեխաները տարբեր են: Ոմանք շատ են կապված մայրիկին, մյուսները՝ ոչ, և դա կապ չունի կրծքի կաթով կերակրման հետ: Այդ կարծիքի ձևավորմանը նպաստել է այն, որ կրծքի կաթով կերակրման ժամանակ երեխան ավելի շատ է լինում մոր գրկում: Կրծքի կաթով կերակրումը ոչ միայն լավ սնունդ է երեխայի համար, այլ նաև մեծ նշանակություն ունի նրա գլխուղեղի զարգացման համար:


13. Եթե մեկ տարուց ավելի երեխան կերակրվում է կրծքի կաթով, նրան դժվա՞ր է կրծքի կաթից կտրելը։
Այդպիսի տվյալներ չկան, սակայն ապացուցված է, որ մինչև երկու տարեկանը կրծքի կաթով կերակրումը օգտակար է և՛ մոր, և՛ երեխայի համար:


14. Աշխատանքի վերադառնալու դեպքում պե՞տք է երեխային կտրել կրծքի կաթից։
Շատ մայրեր աշխատանքի անցնելուց հետո էլ շարունակում են երեխային կերակրել կրծքի կաթով, բայց դա կախված է աշխատանքի բնույթից, հնարավորություններից: Եթե հնարավորություն չկա անմիջական կերակրման, կարելի է կաթը կթել և տուն վերադառնալիս կերակրել երեխային:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հոկ 03, Ուրբաթ | Լուրեր

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն հայտարարում է գլխավոր բուժքույրի թափուր հաստիքի համար մրցույթ

Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը