«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան

2023 Փետ 17, Ուրբաթ

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ:

Առաջնային գենետիկ գործոններ՝

  • Քանակական և կառուցվածքային քրոմոսոմային շեղումներ \անոմալիա\ – 5%
    Եզակի գենային մուտացիաներ - 2-3,5%
  • Շրջակա միջավայրի տերատոգեն գործոնները, որոնք հատկապես վտանգավոր են հղիության 2-3 շաբաթականից մինչև 8-12 շաբաթականը – 3-5%
  • մոր մետաբոլիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, ֆենիլկետոնուրիա
  • կոլլագենային անոթային հիվանդություններ
    ալկոհոլի, թմրամիջոցների, վիտամին A անալոգների, հակացնցումային, հակաէպիլեպտիկ դեղամիջոցների և լիթիումի պատրաստուկների օգտագործում,
  • ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործում, 
  • կարմրախտ, գրիպի վիրուսներ, ցիտոմեգալովիրուս, բակտերիալ ինֆեկցիաներ հղիության առաջին եռամսյակում
  • մոր տարիքը 35-ից բարձր
  • տոքսիկոզ և սպառնացող վիժում հղիության առաջին եռամսյակում
  • անամնեզում մեռելածնություն
  • ընտանեկան կամ ժառանգական գործոններ
  • անամնեզում ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ առկա է սրտի բնածին արատ
  • ընտանիքի անդամների մոտ առկա են քրոմոսոմային կամ գենետիկ այլ հիվանդություններ և համախտանիշներ


Գենետիկ և շրջակա միջավայրի ոչ բարենպաստ գործոնների փոխազդեցությամբ պայմանավորված ՍԲԱ-ը գերակշռող մեծամասնության դեպքերում պատկանում են
պոլիգեն-մուլտիֆոկալ հիվանդություններին 90 %: Ընտանիքում ՍԲԱ –ով մեկ երեխայի առկայության դեպքում 2-րդ երեխայի՝ նույն պաթոլոգիայով ծնվելու
հավանականությունը 1-5 % է, երկու հիվանդ երեխաների դեպքում ՝ 13-15 %: Առաջին աստիճանի հարազատների մոտ ՍԲԱ առկայության դեպքում նորածնի մոտ
հիվանդության հավանականությունը կազմում է 50 %:

Ո՞րքան հաճախ է այն հանդիպում:

Սրտի բնածին արատները (ՍԲԱ) հանդիպում են յուրաքանչյուր 1000 ծնված նորածիններից 8-14-ի մոտ, որոնցից 20-25 %-ը կազմում են սրտի կրիտիկական արատները:

Վերջին տարիներին նկատվում է ՍԲԱ գրանցման դեպքերի ավելացման միտում, որը պայմանավորված է պրենատալ և վաղ նեոնատալ ախտորոշման բարելավմամբ:

Սրտի բնածին կրիտիկական արատների (ՍԲԿԱ) տեսակները.

Կան սրտի բնածին արատներ, որոնք ուղեկցվում են կրիտիկական վիճակների զարգացմամբ ծնվելուց անմիջապես հետո մոտակա ժամերի կամ օրերի ընթացում: Այդ կրիտիկական վիճակները բնորոշվում են սրտային հրոցի սուր պակասուրդով \դեֆիցիտ\, սրտային անբավարարության արագ աճով \պրոգրեսիվությամբ\, հյուսվածքների թթվածնաքաղցով, որոնք նպաստում են մետաբոլիկ ացիդոզի դեկոմպենսացված զարգացմանը և կյանքի կարևոր օրգանների գործառույթների խանգարմանը:


ՍԲԿԱ կլինիկորեն կարող են չարտահայտվել անմիջապես ծնվելուց հետո, սակայն դուկտուսկախյալ ՍԲԱ ժամանակ բաց զարկերակային ծորանի փակվելուց հետո դիտվում է
նորածնի վիճակի աճող վատացում: Մահացությունը կրիտիկական ՍԲԱ ժամանակ ավելի բարձր է, սակայն 70 %-ից ավելի դեպքերում նորածինները կարող են փրկվել ճիշտ վաղ ախտորոշման, համապատասխան ինտենսիվ թերապիայի և ժամանակին վիրաբուժական միջամտությունների շնորհիվ: Դա կախված է առաջին հերթին նրանից, որ վաղ նեոնատալ շրջանում կլինիկական արտահայտվածությունը քիչ տեղեկատվական է, բացակայում է տեսանելի ցիանոզը, սրտի աղմուկը: Այսպես՝ մոտ 200 գ/լ հեմոգլոբինով նորածինների մոտ ցիանոզը տեսանելի կլինի միայն SpO 2 80%-ից ցածր դեպքերում, իսկ հեմոգլոբինը 100գ/լ կոնցենտրացիայի ժամանակ SpO 2 -ը 60%-ից ցածրի ժամանակ:


ՍԲԿԱ տեսակները.

  • Մագիստրալ անոթների տրանզպոզիցիա
  • Թոքային զարկերակի կրիտիկական ստենոզ / ատրեզիա
  • Աորտայի կոարկտացիա
  • Աորտայի ստենոզ
  • Ձախ սրտի հիպոպլազիայի համախտանիշ
  • Թոքային երակների անոմալ տոտալ  դրենաժ
  • Ընդհանուր զարկերակային ցողուն
  • Ատրիվենտրիկուլյար խողովակ
  • Ֆալլոյի տետրադա։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը