2023 Փետ 20, Երկուշաբթի
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար: Մեթոդի ճշգրտությունը կազմում է գրեթե հարյուր տոկոս: Սակայն անհրաժեշտ է ՈՒՁՀ-ի համար ընտրել ցիկլի ճիշտ օրը:
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն օգնում է հետազոտելու ձվարանները, արգանդը, արգանդի վզիկը, ֆալոպյան փողերը, հեշտոցը, հետարգանդային տարածությունը:
Հետազոտությունը նշանակվում է, երբ կասկածվում է հղիություն, այդ թվում նաև՝ արտարգանդային, ուռուցք, կամ երբ առկա է դաշտանային ցիկլի խանգարում, ցավ որովայնի ստորին հատվածում, առատ դաշտան, միջդաշտանային արյունային կամ այլ բնույթի պաթոլոգիկ արտադրություն:
Հետազոտությունը կարող է լինել անհետաձգելի և պլանային կանխարգելիչ:
ՈՒՁՀ օգնությամբ հայտնաբերվում են.
Հղիներին ՈՒՁՀ-ն իրականացվում է ժամանակին պտղի վիճակը և զարգացման ախտաբանությունները հայտնաբերելու համար:
ՈՒՁՀ բարենպաստ օրերը
Փոքր կոնքի ՈՒՁՀ ամենաբարենպաստ օրերը որոշում է բժիշկը՝ հաշվի առնելով կնոջ գանգատները: Հետազոտությունն իրականացվում է ցիկլի առաջին կամ երկրորդ փուլում և անգամ դաշտանից անմիջապես առաջ, եթե կա էնդոմետրիոզի կասկած:
Կինը կարող է ինքնուրույն որոշել հետազոտման ժամանակը միայն դաշտանադադարի /մենոպաուզա/ ժամանակ:
Առանց ցիկլի օրերը հաշվի առնելու ՈՒՁՀ-ն կատարվում է հետևյալ դեպքերում.
Որևէ շեղում հայտնաբերելիս պետք է դիմել գինեկոլոգի:
Վերջնական ախտորոշման համար կարող են նշանակվել նաև բիոպսիա հիստոլոգիական հետազոտություններով հորմոնների անալիզ:
ՈՒՁՀ տեղեկատվության արդյունքի ճշգրտությունը կախված է ցիկլի օրից: Փուլից և ցիկլի օրից կախված փոխվում է հորմոնալ ֆոնը, որի ազդեցությամբ կատարվում է ֆոլիկուլների և ձվաբջիջների հասունացումը, արգանդի լորձաթաղանթի վերականգնումը և արտամղումը: Դրա հետ կապված ցիկլի տարբեր փուլերում փոխվում է էնդոմետրիումի հաստությունը, ինչպես ձվարանների գործունեությունը և վիճակը:
ՈՒՁՀ ցիկլի առաջին փուլում
Ցիկլի առաջին փուլը ամենաբարենպաստն է ՈՒՁՀ համար: Դաշտանից անմիջապես հետո արգանդի խոռոչը և ձվարանները ավելի հստակ են երևում իրենց ամենափոքր փոփոխություններով:
Ցիկլի 5-7 օրը փոքր կոնքի ՈՒՁՀ-ն նշանակվում է կանանց արգանդի վիճակը գնահատելու համար, քանի որ այդ շրջանում էնդոմետրիումն ամենաբարակն է, և խոռոչն ավելի լավ է երևում, հորմոնալ ֆոնը ավելի կայուն է:
Լավ տեսանելի են.
Միոմայի կասկածի դեպքում ախտորոշումն իրականացվում է 5-10 օրը: Ենթալորձաթաղանթային միոմատոզ հանգույցների հայտնաբերման համար լավագույն շրջանը ցիկլի 18-24 օրն է:
Ձվարանների կիստայի ախտորոշման համար հետազոտությունը պետք է կատարել առաջին հինգ օրը դաշտանային ցիկլից հետո: Իսկ ձվարանների գործունեության, ֆոլիկուլների զարգացման և հասունացման գնահատման համար հարմար է համարվում 8-10 օրից հետո շրջանը: ՈՒՁՀ-ն կրկնում են 3 անգամ, նաև 15-16 և 23-24 օրերին:
ՈՒՁՀ-ն ցիկլի երկրորդ փուլում
Ցիկլի երկրորդ փուլում ՈՒՁՀ կատարվում է ավելի քիչ, քան առաջինում: Այն պետք է լինում ձվազատումը /օվուլյացիա/, ձվաբջջի հասունացումը և ելքը վերահսկելու, լյուտեինային փուլում տևողությունը որոշելու և անպտղության պատճառները պարզելու նպատակով:
ՈՒՁՀ-ն տալիս է հետևյալ տեղեկատվությունը.
Այս շրջանում հետազոտությունն իրականացվում է նաև հորմոնալ ֆոնի կարգավորման, նշանակված թերապիայի արդյունավետության վերահսկողության նպատակով:
Ադենոմիոզի կասկածի դեպքում այն կատարվում է դաշտանային ցիկլից անմիջապես առաջ՝ 25-28 օրը:
ՈՒՁՀ-ն հղիության ժամանակ
Հղիության պլանային ՈՒՁՀ-ն իրականացվում է երեք անգամ. 11-13, 19-21, 30-34 շաբաթներում: Հստակ օրը որոշում է բժիշկը ամեն կնոջ համար անհատական մոտեցմամբ:
Ախտաբանական վիճակների ժամանակ հետազոտությունն իրականացվում է ոչ պլանային: Վաղ շրջանում այն կարող է պահանջվել հղիության փաստը հաստատելու, բեղմնավորման օրը պարզելու, փոքր կոնքում հնարավոր վտանգները և խնդիրները հայտնաբերելու համար:
ՈՒՁՀ-ն դաշտանի ժամանակ
Դաշտանի ժամանակ ՈՒՁՀ չի նշանակվում, եթե, իհարկե, անհետաձգելի վիճակներ չկան / ուժեղ ցավ որովայնի ստորին շրջանում, առատ դաշտան, արգանդային արյունահոսություն/:
Նախապատրաստում տրանսվագինալ և տրանսաբդոմինալ հետազոտման
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն իրականացվում է երկու եղանակով՝ հեշտոցով /տրանսվագինալ/ և որովայնի խոռոչի պատով /տրանսաբդոմինալ/: Առաջինն ավելի տեղեկատվական է, հատկապես հղիության վաղ հայտնաբերման համար: Պտղաձուն հնարավոր է հայտնաբերել արդեն բեղմնավորումից 20 օր անց: Այն նշանակվում է, եթե նախապատրաստման համար ժամանակ չկա միզապարկի լցվածություն: Չի իրականացվում կույս աղջիկների դեպքում:
Տրանսվագինալ ՈՒՁՀ-ն չի պահանջում հատուկ պատրաստություն․ պարզապես նախորդ օրը պետք է հրաժարվել ինտիմ հարաբերությունից, կլինիկա գնալուց առաջ իրականացնել սեռական օրգանների հիգիենիկ միջոցառումներ, իսկ հետազոտությունից առաջ դատարկել միզապարկը:
Տրանսաբդոմինալ ՈՒՁՀ –ի ժամանակ սարքի հաղորդիչ գլխիկը սահեցվում է որովայնի մակերեսով: Լավ տեսանելիության համար, հետազոտությունից 40-60 րոպե առաջ պետք է խմել 1 լիտր չգազավորված ջուր, կոմպոտ կամ հյութ: Հղիության 2-3-րդ եռամսյակում միզապարկը լցնել պետք չէ:
Հղիության ժամանակ իրականացվում է միայն տրանսաբդոմինալ ՈՒՁՀ:
ՈՒՁՀ-ից 2-3 օր առաջ սննդից ցանկալի է հանել գազ առաջացնող մթերքները, բժշկի նշանակմամբ կարելի է ընդունել գազագոյացումը նվազեցնող միջոցներ՝ սորբենտներ: Փորկապության դեպքում հետազոտության նախորդ օրն անհրաժեշտ է կատարել մաքրող հոգնա:
Կանխարգելիչ նպատակով փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կանանց մոտ պետք է իրականացնել տարին 1-2 անգամ, իսկ 40 տարեկանից հետո՝ ամեն տարի: Հղիության հաստատման համար հետազոտությունը տեղեկատվական է արդեն դաշտանի կանգից 5-7 օր անց:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»