2023 Ապր 08, Շաբաթ
Ապրիլի 8-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում տեղի ունեցավ ԵՊԲՀ Կանխարգելիչ բժշկագիտական առարկաների ուսումնամեթոդական խորհրդի կողմից կազմակերպված «Կանխարգելիչ բժշկություն» խորագրով գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն էր՝ սևեռել ուշադրությունը բժշկության այս խիստ կարևոր ոլորտի արդի խնդիրների վրա:
Բացման խոսքով հանդես եկավ խորհրդի նախագահ, Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ի համաճարակաբանության գծով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Մ.Մ. Տեր-Ստեփանյանը: Նա նշեց, որ խորհրդանշական է միջոցառման անցկացումը Երևան քաղաքի այս ամենահին բժշկական կենտրոններից մեկում, որն ունի մոտ 100 տարվա պատմություն, ավանդույթներ և որտեղ լույս աշխարհ են եկել քաղաքի հնաբանակները, նաև միջոցառման մասնակիցների մի մասը: Միջոցառման մասնակից ԵՊԲՀ ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների ավելի քան 30 ուսանողներ ներկայացրեցին կանխարգելիչ բժշկության ոլորտի արդի հիմնահարցերը, կիսվեցին իրենց իրականացրած հետազոտությունների արդյունքներով: Միջոցառումը վարում էին ԵՊԲՀ հանրային առողջության ամբիոնի վարիչ պրոֆ. Ա.Է.Թադևոսյանը, հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Ս.Հ.Մկրտչյանը:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»