2023 Ապր 03, Երկուշաբթի
Գինեկոլոգիական հիվանդությունները կնոջ սեռական գործունեության խանգարումներն են: Պատճառները կարող են լինել արտաքին գործոնները, և օրգանիզմում ընթացող գործընթացները: Առաջիններից են՝ վատ էկոլոգիան, սթրեսները, հաճախակի նոր զուգընկերներ ունենալը: Վարակիչ հիվանդությունները զարգանում են հիգիենիկ նորմաների խախտման, հակաբիոտիկների հաճախ և անվերահսկելի կիրառման դեպքերում:
Ներքին գործոններից են՝ օրգանների անոմալ զարգացումը, ոչ նորմալ տեղակայումը, հորմոնալ ֆոնի խանգարումը:
Հիվանդությունների վտանգը մեծանում է աբորտների, վիժումների ժամանակ:
Գինեկոլոգիական հիվանդությունները բաժանվում են 3 խմբի. վարակման արդյունքում ի հայտ եկած, հորմոնալ խանգարումների հետևանքով, կամ առաջացած ուռուցքների պատճառով:
Կանայք առավել հաճախ բժշկի դիմում են հետևյալ գանգատներով.
Գինեկոլոգիական հիվանդություների հետևանք կարող են լինել անպտղությունը, կրկնվող վիժումները, հղիության անկրելիությունը: Վարակի հետևանքով ի հայտ եկող հիվանդություներին բնորոշ են թարախային արտադրությունը, ցավոտ սեռական հարաբերությունը, ցանը: Էնդոկրին խանգարումները հետևանք են ամենորեան (դաշտանի ընդհատում), ցիկլի խանգարումը, արյունահոսությունը: Նման ախտանշաններ արտահայտվում են նաև ուռուցքային խնդիրների ժամանակ:
Տարածված գինեկոլոգիական հիվանդություններ
Որոշ հիվանդություններ ընթանում են առանց արտաքին նշանների, անախտանիշ: Այդ պատճառով կանայք պետք է հաճախեն գինեկոլոգին նաև կանխարգելիչ նպատակով:
Ներկայում ամենատարածված հիվանդություններն են.
Վագինալ կանդիդոզ առաջացնում են դրոժանման սնկերը: Միկրոօրգանիզմները կարող են լինել օրգանիզմում առանց որևէ արտահայտության, սակայն որևէ գործոնի ազդեցությամբ՝ վեներական հիվանդություն, հակաբիոտիկների ընդունում, իմունիտետի անկում և այլն, դրանք կարող են ակտիվանալ և դառնալ ախտածին:
Կոլպիտը բորբոքային հիվանդություն է, զարգանում է հեշտոցի լորձաթաղանթում, որին նպաստում են հորմոնալ խանգարումները, մեխանիկական կամ քիմիական ախտահարումները, անձնական հիգիենայի խախտումը:
Այլ ախտահարումներ
Բարորակ ուռուցքը, որն առաջանում է արգանդի մկանային շերտում, կոչվում է միոմա: Միոմայի ժամանակ դաշտանը դառնում է առատ, որովայնի ստորին շրջանում լինում է ճնշող ցավ: Այն ախտորոշվում է ՈՒՁՀ հետազոտությամբ:
էնդոմետրիոզն արգանդի էնդոմետրիումի ներքին շերտի սահմաններից դուրս գերաճն է, որը կարող առաջացնել մետաստազներ: Նոր օջախների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ժամանակին բուժվել:
Ձվարանների կիստան հեղուկ պարունակությամբ նորագոյացությունն է: Վտանգ են ներկայացնում էնդոմետրիոդ և դերմոիդ կիստանեըը: Ախտանշաններն են՝ որովայնի ստորին հատվածում ցավի առկայությունը և դաշտանային ցիկլի խանգարումները:
Արգանդի վզիկի դիսպլազիան ատիպիկ բջիջների առկայությունն է: ժամանակի ընթացքում այն չբուժվելու դեպքում կարող է զարգանալ ուռուցքային հիվանդություն: Սակայն վաղ շրջանում իրականացված բուժումը, սովորաբար, արդյունավետ է:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»