2023 Մար 20, Երկուշաբթի
Հղիության ընթացքում որքանո՞վ է հավանական խոլեստազի զարգացումը:
Հղիության ընթացքում մեծանում է ծանրաբեռնվածությունը կնոջ օրգան-համակարգերի, այդ թվում նաև լյարդի վրա: Այդ պատճառով հղիության խոլեստազը (ՀԽ) լյարդի բավականին հաճախ հանդիպող հիվանդություններից է, որը բարդացնում է հղիության ընթացքը: Այն բնորոշվում է լեղու կանգով լեղապարկում և լեղուղիներում:
Որո՞նք են խոլեստազի առաջացման պատճառները և նպաստող գործոնները:
ՀԽ առաջացումը պայմանավորված է էթնիկ, գենետիկ և էնդոկրին գործոններով:
Տարբերում են արտալյարդային և ներլյարդային խոլեստազ: Արտալյարդային խոլեստազն արտահայտվում է մեծացած արգանդի կողմից լեղապարկի մեխանիկական ճնշման հետևանքով:
Ինչպե՞ս է արտահայտվում ներլյարդային խոլեստազը:
Ներլյարդային խոլեստազը կամ հղիների իդիոպաթիկ դեղնուկը բարորակ հիվանդություն է, որի հիմնական արտահայտություններն են մաշկի քորը և դեղնությունը: Որպես օրենք, այն ի հայտ է գալիս հղիության երրորդ եռամսյակում, ավելի քիչ՝ երկրորդում և հատուկենտ դեպքերում՝ հղիության 6 շաբաթականից:
Ծննդաբերությունից 1-3 շաբաթ անց ,սովորաբար, ախտանշանները հետ են զարգանում: Ամենայն հավանականությամբ, ներլյարդային խոլեստազի պատճառ է հղիության ընթացքում հորմոնների նկատմամբ ժառանգականությամբ պայմանավորված կնոջ բարձր զգայունությունը: Հաճախ հետագա հղիությունների ժամանակ ախտանշանները կարող են նորից արտահայտվել:
Բացի դեղնությունից և մաշկի քորից հնարավոր է մեզի մգացում և կղանքի անգունացում: Ավելի ծանր դեպքերում կարող են լինել սրտխառնոց, ուտելուց հետո ծանրության զգացում, ախորժակի անկում, հնարավոր է ցավ` աջ թուլակողում, փսխում: Հղիները թույլ են զգում, դառնում են ապաթիկ, մաշկին կարող են լինել քորի հետքեր:
Ինպե՞ս է ախտորոշվում հղիության խոլեստազը:
ՀԽ ախտորոշման համար օգտագործվում են հետազոտման կլինիկալաբորատոր, գործիքային մեթոդներ. արյան ընդհանուր հետազոտություն, լյարդի գործունեության լաբորատոր հետազոտություն, կոագուլոգրամա, իրականացվում է լյարդի ՈՒՁՀ:
Ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է բացառել լյարդի բորբոքային հիվանդությունները, սուր ճարպային դիստրոֆիան, ուշ հեստոզը: Պտղի հնարավոր բարդությունների կանխարգելման նպատակով իրականացվում է պտղի վիճակի դինամիկ հսկողություն (ՈՒՁՀ, դոպլեր, ՀՏ):
Ինչպե՞ս բուժել խոլեստազը:
Խոլեստազի բուժման համար կիրառվում են դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդներ: Առաջին պարտադիր փուլը հավասարակշռված սնունդն է՝ ճարպերի սահմանափակումով, սպիտակուցների քանակի ավելացմամբ, լիպոտրոպ մթերքով (կաթնաշոռ, հնդկաձավար, վարսակի փաթիլներ), վիտամին B-ով, ֆոլաթթվով հարուստ սննդով:
Դեղորայքային թերապիան նշանակվում է թերապևտի կողմից:
Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել:
Չնայած հիվանդությունը բարորակ ընթացք ունի, սակայն բուժման բացակայությունը կարող է լուրջ բարդություններ առաջացնել ինչպես մոր մոտ՝ հետծննդաբերական արյունահոսություն, բորբոքային հիվանդություններ, էնդոմետրիտ, այնպես էլ՝ պտղի, քանի որ վատանում է ընկերքային արյան շրջանառությունը, որը կարող է բերել պտղի սրտի ռիթմի խանգարման, ներարգանդային վարակների առաջացման, վաղաժամ ծննդաբերության, ծանր դեպքերում՝ պտղի ներարգանդային մահվան:
Խոլեստազով կանանց անհրաժեշտ է գինեկոլոգի և թերապևտի միաժամանակյա հսկողություն:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»