«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Արգանդի փողերի անանցանելիություն

Արգանդի փողերի անանցանելիություն

2023 Ապր 10, Երկուշաբթի

Արգանդի փողերի հիվանդությունների ախտորոշումը հիմնականում իրականացվում է անպտղության պատճառները պարզելու ժամանակ: Փողերի անանցանելիությունը խանգարում է բեղմնավորման կայացմանը, քանի որ հենց այդտեղ է կատարվում ձվաբջջի բեղմնավորումը սպերմատոզոիդի կողմից:

Հետագայում այն տեղակայվում է արգանդի խոռոչում: Այս ընթացքի ցանկացած խախտում արգելք է հղիանալուն:

Ավելին, կարող են լինել բարդություններ, օրինակ, եթե ֆալոպյան փողում արգելք կա, պտղաբջիջը կարող է ամրանալ փողի պատին և առաջացնել արտարգանդային հղիություն, փողերի պատռում և այլն:

Պատճառները

Արգանդային փողերի վրա բացասաբար են ազդում ցանկացած բորբոքային և վարակիչ գործընթացներ, արհեստական վիժումներ, վիրահատական միջամտություններ:

Պատճառներից են.

  • վեներական հիվանդություններ,
  • բորբոքումներ՝ հատկապես քրոնիկ,
  • ուռուցքներ,
  • կպումներ,
  • փողերում հեղուկի կուտակում,
  • գենիտալ էնդոմետրիոզ:

Ֆալոպիան փողի տրամագիծը տարբեր է նրա տարբեր հատվածներում: Ամենափոքր տրամագիծը նախավզիկում է, իսկ ամպուլյար հատվածում մեծանում է:

Առավել մեծ տրամագիծը ձագարի հատվածում է:  Ախտաբանության առաջացմանը կարող է նպաստել նրա երկարությունը, նեղ լուսանցքը, թույլ կծկողականությունը (պերիստալտիկան):

Փողերի անանցանելիությունը որևէ կլինիկական արտահայտվածություն չունի, բացի բեղմնավորման անհնարինությունից: Միաժամանակ, կարող են ի հայտ գալ անանցենլիության պատճառ հանդիսացող այլ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ: Փողերը կարող են փակված լինել մասնակի. այդ դեպքում հղիությունը հնարավոր է: Եթե փակված է փողերից մեկը, հղիության հնարավորությունը կրկնակի նվազում է:

Ախտորոշում

Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշման համար կիրառվում են հետևյալ մեթոդները.

  • հիստերոսալպինոգրաֆիա (ՀՍԳ),
  • էխոհիդրոսալպինոգրաֆիա (ԷԽՈ-ՀՍԳ),
  • պերտուրբացիա,
  • լապարոսկոպիա,
  • ՄՌՏ:

 

ՀՍԳ ժամանակ փողերով ներմուծում է հեղուկ կոնտրաստ նյութ, և նրա հոսքը վերահսկում ռենտգեն սարքի օգնությամբ: Դա բավականին հասանելի և ճշգրիտ մեթոդ է: Սակայն, քանի որ այն ճառագայթմամբ իրականացվող հետազոտություն է, դրանից հետո 1 ամիս ցանկալի չէ հղիանալ:

Հետազոտության հակացուցում են սեռական օրգաններում բորբոքային գործընթացները:

ԷԽՈ-ՀՍԳ-ի ժամանակ կոնտրաստը ներմուծվում և վերահսկվում է ՈՒՁՀ սարքով: Օգտագործվում է ուլտրաձայն, որն անվնաս է: Հետազոտությունն անցավ է, չի առաջացնում փողերի միմյանց կպչելու խնդիր և մեծ ճշգրտություն ունի:

Լապարոսկոպիա և այլ հետազոտություններ

Լապարոսկոպիայի ժամանակ արգանդի խոռոչ է մտցվում տեսասարք և պատկերը դիտվում է մոնիտորի էկրանի վրա: Միաժամանակ անցկացվում է խրոմոհիդրոտուբացիա՝ գունավորված հեղուկի ներմուծում ֆալոպյան փողեր: Հետազոտման ընթացքում հնարավոր է վերացնել որոշ խնդիրներ` հեռացնել փոքր արգելքները, բացել կպումները, ուռուցքի կասկածի դեպքում իրականացնել բիոպսիա: Մեթոդի ճշգրտությունը գրեթե 100 տոկոս է:

Մագնիսա-ռեզոնանսային թերապիան իրականացվում է սկաների օգնությամբ: Հետազոտությունն անցավ է և անվնաս, սակայն ավելի քիչ տեղեկատվական, ինչի պատճառով լապարոսկոպիկ նպատակով արդեն գրեթե չի կիրառվում: Ախտորոշիչ մեթոդներին զուգահեռ հաճախ նշանակվում են նաև այլ հետազոտություններ. քսուքի, արյան, մեզի հետազոտություն, ՈՒՁՀ, հորմոնալ ֆոնի որոշում և այլն:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը