«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Գիտաժողով «Վերարտադրողական բժշկությունն այսօր» խորագրով

Գիտաժողով «Վերարտադրողական բժշկությունն այսօր» խորագրով

2023 Օգս 18, Ուրբաթ

2023-ի հունիսի 2-ին` ամռան երկրորդ օրը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կայացավ «Վերարտադրողական բժշկությունն այսօր» խորագրով գիտաժողով, որտեղ քննարկման նյութը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներն էին:

Գիտաժողովը նախաձեռնողը Մոսկվայում «Երեխաներ փորձանոթից» ծրագրի ղեկավար պրոֆեսոր Էմմա Վարդանյանն էր, ով ժամանակին մեծ դեր է ունեցել Հայաստանում այս տեխնոլոգիանների զարգացման գործում:

Մասնակիցների մեջ, տեղի մասնագետներից զատ, ներկա էին 30-ից ավելի հյուրեր՝ հիմնականում Ռուսաստանի և Իտալիայի առաջատար կլինիկաների մասնագետներ:

Գիտաժողովն ընթացավ լուրջ քննարկումների, նորությունների և փորձի փոխանակման մթնոլորտում:

 

Գեորգի Օկոև, բ. գ. թ., պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ տնօրեն

Գիտաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի մեր գործընկերների օգնությամբ և նվիրված է վերարտադրողական տեխնոլոգիաների փորձի փոխանակմանը, նորություններին, որոնք անհրաժեշտ են նման գործի հաջողության և ցանկալի ավարտի համար: Չէ՞ որ ցանկացած փորձի փոխանակում անհրաժեշտ և կարևոր նորարարություն է։

Գիտաժողովում արծարծված թեմաները վերաբերվում էին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին. ինչպես հետազոտել զույգին, պատրաստել հղիության և վարել այն։ Որպես օրինակ, ցանկանում եմ նշել պրոֆեսոր Կարինե Թոխունցի ելույթը` նվիրված արգանդի լորձաթաղանթի նախապատրաստմանը, որը ո՛չ միայն մեր և Ռուսաստանի, այլ նաև աշխարհի մակարդակով շատ հաջողված ելույթ էր:

Գիտաժողովի նախաձեռնողը պրոֆեսոր Էմմա Վարդանյանն էր, ով ժամանակին մեծ աշխատանք է կատարել մեր կլինիկայում այս տեխնոլոգիան զարգացնելու գործում:

Ցանկանում եմ, որ այս հանդիպումների արդյունքում հասնենք այն բանին, որ մեզ դիմող կանանց մոտ միշտ կայանա այնքան ցանկալի հղիությունը:

 

Էմմա Վռամի Վարդանյան, բ. գ. դ.,  ՕՎՏ (օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ) կլինիկաների ինքնակարգավորվող հասարակության ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի «Երեխաներ փորձանոթից» ՕՎՏ կլինիկայի ղեկավար, ՌԴ ԱՆ Ն.Ի. Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր

25 տարի է, ինչ ղեկավարում եմ Մոսկվայի «Երեխաներ փորձանոթից» կլինիկան, արտամարմնային բեղմնավորման հարցերով զբաղվում եմ 35 տարի, միաժամանակ դասախոսում եմ: Մենք ակտիվորեն զբաղվում ենք ուսուցողական ծրագրերով,  զարգացնում ենք օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների մեթոդները:

Քանի որ արդեն երկար տարիներ զբաղվում ենք նշված մեթոդներով, բնականաբար, փնտրում ենք բժշկական ծառայության որակը բարձրացնելու ուղիներ: Վաղուց եմ համագործակցում Հայաստանի հետ, նպաստել եմ վերարտադրողական տեխնոլոգիաների ներդնմանը և զարգացմանը «Արագիլ» բարեգործական ծրագրի շրջանակում, որտեղ մեծ էր նաև պետության դերը։

Լավագույն մասնագետները միշտ ճանաչում են միմյանց, օգնում,  մեկմեկու փոխանցում սեփական փորձը: Գեորգի Օկոևի հետ համագործակցում ենք 20 տարուց ավելի։

Այսօրվա գիտաժողովին մենք ներկայացրեցինք աշխատանքի արդյունքներն առավել արդյունավետ դարձնելու մեր փորձը, որպեսզի հնարավոր լինի հասնել ո՛չ միայն հղիության, այլ նաև նրա նորալ ընթացքի պահպանմանը և առողջ երեխայի ծննդին։ Հայաստանում բժիշկները շատ ակտիվ են, խիստ մասնագիտացված են և լավ արդյունքներ են գրանցում, բայց միշտ օգտակար է ծանոթանալ այլոց փորձի հետ։  

Հայաստանում վերարտադրողական բժշկությունը շատ լավ հիմքերի վրա է դրված, կառավարությունն օգնում է այդ ծրագրերին: Ամբողջ աշխարհում չկա փոխնակ մայրության ծախսերը պետության կողմից հոգալու պրակտիկա, որն առկա է Հայաստանում։ Հայաստանը կարող է հպարտանալ, որ 40-նն անց կանանց, հատկապես պատերազմում երեխա կորցրած մայրերին օգնում է կրկին մայրանալ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Ապր 21, Երեքշաբթի | Լուրեր

Երբ երկար սպասված երազանքը վերջապես դառնում է իրականություն…

Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...

Կարդալ ավելին»
2026 Ապր 24, Ուրբաթ | Պացիենտների համար

ՀՏՀ. ատամնաբուժական միջամտություններ հղիության ընթացքում

1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու  համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո,  հղիության ընթացքում կարելի է  հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն  խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր  հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին:     Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման:   11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:  

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը