«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Քոր հեշտոցում

Քոր հեշտոցում

2023 Հուն 22, Հինգշաբթի

Հեշտոցում քոր կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ՝ որևէ հիվանդության կամ ոչ բավարար հիգիենայի  պահպանման պատճառով: Կլինիկորեն այն արտահայտվում է հեշտոցում և շեքի շրջանում, երբեմն ուղեկցվում է արտադրությամբ:

Պատճառները

Ստորև ոչ բժշկական պատճառներն են, որոնք հեշտությամբ կարելի է կարգավորել.

  • մեխանիկական վնասվածքներ՝ ակտիվ սեռական հարաբերությունից հետո կամ սափրելիս,
  • սինթետիկ ներքնազգեստ օգտագործելիս,
  • Նվազագույնը օրը մեկ անգամ շեքի շրջանի անբավարար հիգիենիկ խնամքըշի արդյունքում,
  • ձվազատումից, որի ժամանակ արտադրությունը կարող է տհաճ զգացողություն առաջացնել։

 Բորբոքում և վարակներ

  • Կրաուրոզ հիվանդություն․ լինում է վերարտադրողական տարիքում, լորձաթաղանթի ընթանում է դիստրոֆիայով, որը կարող է առաջացնել սեռական օրգանների դեֆորմացիա։
  • Վուլվայի լեյկոպլակիա․ արտահայտվում է էպիթելի ախտաբանական աճով։
  • Վուլվովագինալ կանդիդոզ․  խանգարվում է հեշտոցի միկրոֆլորան, քորն ուղեկցվում է որովայնի ստորին մասում ցավով։ Նման դեպքերում իրականացվում է հակասնկային բուժում։
  • Էկզեմա․ բնորոշվում է ինտիմ շրջանում կարմրությամբ և ցավոտությամբ։
  • Սնկային վարակ․ ուղեկցվող հեշտոցի շրջանում ցանով, այտուցով և տհաճ գացողությամբ։
  • Հեշտոցի բարտոլինյան գեղձերի վարակային բորբոքում․ տհաճ զգացողությունն ուժեղանում է նեղ ներքնազգեստից և սեռական հարաբերությունից հետո։
  • Միզուկի և միզապարկի լորձաթաղանթի բորբոքում․ արտահայտվում է ցավոտ միզարձակմամբ և որովայնի ստորին հատվածում ցավով:

 Այրոցը և ծակծկոցը շեքի շրջանում կարող է նաև զարգանալ տարբեր վարակների հետևանքով.

  • տրիխոմոնիազ    
  • գենիտալ հերպես,
  • պապիլոմա վիրուսից զարգացած հիվանդություն։

 Տարբեր հորմոնալ փոփոխությունները կարող են ուղեկցվել շեքի հյուսվածքների հյուծումով և չորությամբ, որը նպաստում է կանանց մոտ տարբեր հիվանդությունների արտահայտմամբ:

Հղիների մոտ ևս շեքի շրջանում հաճախ լինում է տհաճ զգացողություն՝ հորմոնալ տեղաշարժերի արդյունքում: Կարող է սրանալ վուլվովագինալ կանդիդոզը:

Ախտանշանները

Ինտիմ շրջանի քորն ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով.

  • արյունային և ոչ արյունային արտադրություն,
  • ինտիմ շրջանում ցան, այտուց, արյունալեցում,
  • տհաճ հոտի առկայություն,
  • ցավ որովայնի ստորին շրջանում,
  • հեշտոցի լորձաթաղանթի չորություն,
  • շեքի շրջանում օտար մարմնի զգացողություն։

 Քորը կարող է արտահայտվել թույլ և ուժեղ, որը երբեմն օրվա ընթացքում չի դիտվում  և սկսում է անհանգստացնել քնելուց առաջ:

Ախտորոշումը

Պատճառը պարզելու համար մասնագետի կողմից նշանակվում է հետևյալ հետազոտությունները.

  • սովորական կամ ընդլայնված կոլպոսկոպիա, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, երբեմն լրացուցիչ՝  հիստերոսկոպիա և լապարոսկոպիա,
  • հեշտոցի քսուքի հետազոտություն,
  • բորբոքման պատճառ վարակի հայտնաբերման միկրոկենսաբանական հետազոտություն և դեղի նկատմամբ նրա զգայունության որոշում,
  • սերոլոգական հետազոտություններ՝ մեծ ճշգրտությամբ, մանրէների հայտնաբերման համար,
  • այլ լաբորատոր հետազոտություններ՝ արյան, մեզի հետազոտություն, էսթրոգենների որոշում։

 Բուժումը

Բուժումը կոնսերվատիվ է։

  • Անհանգստացնող ախտանշանները նվազեցնելու համար նշանակվում են հակասնկային պատրաստուկներ, հակաբիոտիկներ,
  • Էսթրոգենային թերապիա,
  • բորբոքման և հյուսվածքների ատրոֆիայի դեմ օգտագործվում են հատուկ մոմիկներ, քսուքներ,
  • կաթնաթթվային մանրէներիազդեցությամբ վերականգնում են հեշտոցի միկրոֆլորան,
  • նշանակվում են հակադեպրեսանտներ, եթե քորը կապված է կնոջ հոգեհուզական վիճակի հետ,
  • հղիների և ալերգիկների մոտ քորը թեթևացնում են հիգիենիկ քսուքների օգտագործմամբ։

 Ծանր դեպքերում երբեմն հարկ է լինում դիմել վիրահատական միջամտության:

Կանխարգելում

  • Ուշադրություն դարձնել անձնական հիգիենային,
  • խուսափել նեղ և սինթետիկ ներքնազգեստ օգտագործելուց,
  • խուսափել ամենօրյա միջադիրների մշտական օգտագործումից,
  • սեռական հարաբերությունների ժամանակ պաշտպանվել հիմնավոր միջոցներով,
  • տարին երկու անգամ հաճախել գինեկոլոգիական ստուգման,
  • կարմրության և գրգռվածության դեպքում պարզել պատճառը, ալերգենի առկայությունը,
  • բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն առողջ ապրելակերպով, վիտամինների ընդունմամբ։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը