«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ

Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ

2023 Հուլ 31, Երկուշաբթի

Ինչպե՞ս կարելի է բնորոշել ճողվածքը։

Ճողվածքն ընդերքի որևէ օրգանի, պատի արտանկումը կամ արտափքումն է բնական կամ ախտաբանորեն ձևավորված անցքերի միջոցով՝ առանց ծածկող թաղանթների ամբողջականության խախտման:

Որո՞նք են ճողվածքների առաջացման պատճառները կամ նպաստող գործոնները՝ ընդհանրապես։

Հղիության ժամանակ ճողվածքների առաջացման հիմնական պատճառներն են՝

  1. ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
  2. փորկապությունը,
  3. նախկինում կատարված վիրահատությունը,
  4. հղիության դեպքում՝ հերթական հղիությունը, կնոջ քաշի գործոնը, հղիի 30-ից բարձր տարիքը, մկանների կանխավ ոչ բարվոք (ոչ ձիգ) վիճակը, խոշոր պտուղը, բազմապտղությունը, գերջրությունը:


Ճողվածքների ի՞նչ տեսակներ են տարբերում։

Ճողվածքների տեսակներն են՝ ստոծանիական, կերակրափողային բացվածքի, որովայնի առաջային պատի, պորտի, աճուկային, ազդրային և միջողային:

Հղիության ընթացքում առավելապես առաջանում են պորտի ճողվածքներ, քանի որ ներքին օրգանները գտնվում են արտահայտված ճնշման պայմաններում՝ կապված աճող արգանդի չափերի մեծացման հետ, որը բերում է պորտային օղի լայնացման և մկանների գերձգման, հաջորդիվ՝ տոնուսի թուլացման:

Ինչպե՞ս են արտահայտվում ճողվածքները և ի՞նչ բարդություններ են հնարավոր։

Պորտային ճողվածքն արտահայտվում է ցավային զգացողությամբ՝ պորտի շրջանում, հազվադեպ՝ փորկապությամբ, գխտոցով, սրտխառնոցով: Այն երևում է պորտի արտափքվածության ձևով, որը սեղմելիս հեշտությամբ ներհրվում է:

Վտանգավոր բարդություններից է՝ սեղմումը, որի դեպքում ճողվածքային պարկի մեջ սեղմվում են, օրինակ, աղու գալարներն ու ճարպոնը, ինչը բերում է արյան շրջանառության սուր խանգարման և հյուսվածքների մեռուկացման:

Ինչպե՞ս բուժել Ճողվածքը։

Պորտային ոչ բարդացած ճողվածքների դեպքում խորհուրդ է տրվում կրել հատուկ բանդաժներ:

Ճողվածքների դեպքում արգելվում են վազքը, ակտիվ շարժումները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Հղիի համար ամենահարմար դիրքն է կողքի վրա պառկելը՝ ոտքերը առբերած որովայնին կամ մեջքին:

Ոչ բարդացած ճողվածքների և նրանց ոչ մեծ չափերի դեպքում հնարավոր է ծննդալուծում բնական ծննդաբերական ուղիներով: Բարդացած վիճակները ցուցում են վիրաբուժական միջամտության, որոնց ժամանակակից մեթոդը ցանցային պրոթեզների կիրառումն է լապարոսկոպիկ և բաց եղանակով:

Վիրաբուժական միջամտությունից հետո հղիության հետագա պլանավորումը որոշվում է համատեղ՝ վիրաբույժի և մանկաբարձ- գինեկոլոգի կողմից։ Հիմնականում հղիություն թույլատրելի է մի քանի տարի անց, որպեսզի տեղի ունենա օղի պատի շրջանում հյուսվածքների առավելագույն ամրապնդում:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 29, Ուրբաթ | Լուրեր

Բարի գալուստ

Սիրով տեղեկացնում ենք, որ մեր թիմին է միացել մանկաբարձ-գինեկոլոգ  Նանա Դանիելբեկը, ով երկար տարիներ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը