2023 Հուլ 19, Չորեքշաբթի
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից: Օրինակ, կնոջ առողջության համար կարևորագույն հորմոններն արտադրվում են ձվարաններում, ստամոքսի լորձաթաղանթում, ենթամաշկային ճարպաշերտում։ Այնուհետև դրանք անցնում են արյան մեջ, հետո կապվում տվյալ կենսաբանական նյութի նկատմամբ զգայուն ռեցեպտորների հետ: Այդ ամենը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի կողմից:
Կնոջ հիմնական հորմոնները
Գոյություն չունեն հորմոններ, որոնք արտադրվում են միայն կնոջ, կամ միայն տղամարդու մոտ: Նույնիսկ ավանդաբար կնոջ հորմոն համարվող էսթրոգենները և պրոգեսթերոնը ոչ մեծ քանակով մշտապես առկա են նաև տղամարդկանց օրգանիզմում, ինչպես տեստոստերոնը՝ կանանց:
Էսթրոգեններն արտադրվում են ձվարաններում, որը սկսվում է սեռական հասունացման շրջանում և տևում մինչև դաշտանադադարը: Էսթրոգենների քանակը կապված է դաշտանային ցիկլի փուլի հետհետ։
Կենսակտիվ նյութերը կարգավորում են դրանց հերթափոխը, ինչպես նաև իրականացնում են մի շարք կարևոր գործառույթներ.
Այդ հորմոնների կարևորագույն գործառույթն է օստեոգենեզը: նրանց ազդեցությամբ և վերահսկողությամբ առաջանում է նոր ոսկրային հյուսվածք, յուրացվում են ոսկրերի ամրության համար անհրաժեշտ կալցիումը և ֆոսֆորը: Դա է պատճառը, որ երբ դաշտանադադարի շրջանում էսթրոգենների քանակը նվազում է, զարգանում է օստեոպորոզ՝ ոսկրերի ամրության պրոգրեսիվող նվազում, որը հաճախ կոտրվածքների պատճառ է դառնում անգամ փոքր տրավմայից։
Պրոգեսթերոնը ոչ պակաս կարևոր է կնոջ օրգանիզմի համար. նրա վերահսկողությամբ մանկական տարիքում ձևավորվում են կրծքագեղձերը, ապահովում է բեղմնավորման և հղիության կրելիության ունակությունը: Հենց պրոգեսթերոնի պակասի պատճառով են արտահայտվում ցավոտ դաշտանը և նախադաշտանային համախտանիշը:
Հորմոնալ խանգարումներ
Հորմոնալ ֆոնի խանգարումը՝ ինչպես հորմոնների պակասը, այնպես էլ՝ ավելցուկային արտադրությունը, արտահայտվում է տրամադրության հաճախակի անկումով, դյուրագրգիռ վիճակով, լացկանությամբ, դաշտանային և նախադաշտանային շրջանում քնի խանգարումով: Այս ախտանշանները հիմնականում դիտվում են էսթրոգենների և պրոգեսթերոնների միջև հավասարակշռության խանգարման ժամանակ:
Հորմոնալ դիսբալանսն ազդում է նաև այլ օրգան-համակարգերի գործունեության վրա:
Անհրաժեշտ է գինեկոլոգի, էնդոկրինոլոգի, գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվություն՝ բուժումը ճիշտ կազմակերպելու համար:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»