«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հայ-վրացական 27-րդ միջազգային կոնֆերանս, նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) տնօրեն՝ Գրիգորի Գեորգիի Օկոևի հիշատակին

Հայ-վրացական 27-րդ միջազգային կոնֆերանս, նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) տնօրեն՝ Գրիգորի Գեորգիի Օկոևի հիշատակին

2023 Օգս 07, Երկուշաբթի

Այս տարվա հուլիսի 25-ին Վրաստանի Չակվի քաղաքում կայացավ հայ-վրացական 27-րդ միջազգային կոնֆերանսը՝ նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) տնօրեն (1973-1989թ.թ.), ԽՍՀՄ ազգերի բարեկամության շքանաշանակիր Գրիգորի Գեորգիի Օկոևի հիշատակին:

Կոնֆերանսի կազմակերպիչներն էին՝ ՄՄԱՊԳՀԿ գլխավոր բժիշկ Ս.Պ. Բարսեղյանը, դպրոց-կոնֆերանսի պրեզիդենտ, պրոֆեսոր, ՄՄԱՊԳՀԿ պատվավոր դոկտոր Ա.Մ. Պապիտաշվիլին:

Բացման խոսքով հանդես եկավ Ս.Պ. Բարսեղյանը, ով ներկայացրեց հիշարժան բժշկի անցած ուղին, նրա ներդրումը Հայաստանում մանկաբարձության և գինեկոլոգիայի զարգացման ոլորտում, մարդկային բարձր հատկանիշները: Ելույթներով հանդես եկան պրոֆեսոր Ն. Մուսերիձեն, բ.գ.դ. Գ. Տվալտաձեն, հայկական կողմից ելույթ ունեցան ՄՄԱՊ ԳՀԿ համաճարակաբանության գծով տնօրենի տեղակալ պրոֆեսոր Մ.Մ. Տեր-Ստեփանյանը, նորածնային բաժանմունքի ղեկավար Ա. Ասատրյանը, արտամարմնային բեղմնավորման բաժանմունքի բժիշկ, բ.գ.թ. Ա. Սայադյանը: Ջերմ և աշխույժ գիտական քննարկումն ավարտվեց շարունակական հանդիպումների փոխադարձ ցանկությամբ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուլ 01, Չորեքշաբթի | Լուրեր

Աշխատանք «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատարանի բուժքույրերի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուլ 03, Ուրբաթ | Պացիենտների համար

«Հիմա արդեն պետք է ուտես երկուսի փոխարեն»

Հղիության ընթացքում սա այն արտահայտություններից է, որը գրեթե յուրաքանչյուր ապագա մայրիկ լսում է առնվազն մեկ անգամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը