«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հեղուկի կուտակում արգանդի փողում

Հեղուկի կուտակում արգանդի փողում

2023 Օգս 04, Ուրբաթ

Արգանդի փողում հեղուկը կուտակվում է արյան շրջաառության և ավշի հոսքի խանգարման արդյունքում բորբոքային գործընթացի՝ սալպինգիտի ֆոնին: Ախտաբանությունն առաջացնում է փողի լորձաթաղանթի ծալքերի կպումներ, որի հետևանքով ստեղծվում է փակ տարածություն՝ անջատված արգանդի խոռոչից:

Ժամանակի ընթացքում այդպիսի խոռոչում կուտակվում է հողուկ՝ էքսուդատ, աստիճանաբար լցվելով ամբողջ խոռոչը, ինչը հիդրոսալպինքս հիվանդության, ինչպես նաև ֆալոպյան փողերի անացանելիության զարգացման պատճառ է դառնում։ Պատճառներ են նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, ներառյալ՝ հոնորեան և խլամիդիոզը:

Ախտանշանները

Որոշ ժամանակ հեղուկի կուտակումը արգանդի փողում կնոջը չի անհանգստացնում: Նրան առավել անհանգստացնում են այդ խնդրի պատճառ հիվանդության նշանները։ Բորբոքումն ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով.

  • ցավոտություն որովայնի ստորին հատվածում, ուղիղ աղիում և սրբանի շրջանում,
  • ցիկլի խանգարում,
  • դիսկոմֆորտ սեռական հարաբերության ժամանակ,
  • տենդային վիճակ,
  • սեռական ուղիներից աննշան սերոզ արտադրություն։

Նման վիճակում որովայնի շոշափումը և գինեկոլոգիական զննումը ցավոտ են: Եթե բորբոքումը թարախային բնույթի է, առաջանում է որովայնի մկանների լարվածություն, չի բացառվում նաև պերիտոնիտը: Նույն ախտանշանները լինում են նաև հեղուկով լցված փողի պատռման ժամանակ:

Ախտորոշումը

Հիդրոսալպինքսի զարգացման պատճառ կարող են լինել վիրահատական միջամտությունը, ուռուցքը, էնդոմետրիոզը, ծոցերի (փողերի) բորբոքումը:

Հիվանդությունը կնոջ համար բավականին վտանգավոր է, ուստի անհրաժեշտ է հնարավորին վաղ հայտնաբերել այն:

Ախտորոշման համար իրականացվում են.

  • gինեկոլոգի զննում,
  • ուլտրաձայնային հետազոտություն,
  • կոնտրաստային ռենտգեն,
  • լապարոսկոպիա` կենսանյութի նմուշառումով (վերցվում է կուտակված հեղուկը):

Ախտորոշման ճշգրտման նպատակով նշանակվում է արտադրությունների մանրէաբանական հետազոտություն և մետրոսալպինգոգրաֆիա: Ուռուցքի կասկածի դեպքում կատարվում է բիոպսիա:

Բուժման յուրահատկությունները

Բուժումը ենթադրում է ֆալոպյան փողերից հեղուկի հեռացում, նրանց անցանելիության վերականգնում և հիվանդության պատճառի հայտնաբերում: Բորբոքային գործընթացի վերացման համար նշանակվում է դեղորայքային բուժում՝ իմունամոդուլյատորներ, հակաբիոտիկներ, հակաբորբոքիչներ, նշանակվում են նաև վիտամիններ:

Միաժամանակ իրականացվում են նաև ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ (ֆոնո և էլեկտրաֆորեզ, լազերային, ալիքային և բալնեոթերապիա), որոնք նպաստում են փողերում կուտակված հեղուկի և կպումների ներծծմանը: Առավել արդյունավետ միջոց է վիրահատական միջամտությունը։ Երբեմն՝ հիմնականում բարձիթողի դեպքերում, փողի անցանելիությունը վերականգնելն այլևս անհնարին է լինում: Նման դեպքերում կատարվում է փողի հեռացում:

Փողերում հեղուկի կուտակումը կարող է անպտղության պատճառ դառնալ, ուստիվ խիստ կարևոր է ժամանակին բժշկի դիմելը:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը