2023 Սեպ 03, Կիրակի
Ներարգանդային պարույրները համարվում են հուսալի հակաբեղմնավորիչներ: Պարույրի բաղադրությունը պղնձի առկայությամբ ո՛չ միայն պաշտպանում է հղիանալուց, այլ նաև կանխում է բորբոքային խնդիրները: Այն հորմոնալ չէ և տեղադրվում է, երբ արգանդի երկարությունը 6-9 սմ է, իսկ կանանց մեծամասնության մոտ դիտվում է հենց այդ երկարությունը: Պարույրի արդյունավետությունը կազմում է 98 տոկոս: Ներարգանդային մուլտիլոադ պարույրը (կիսաօվալաձեւ ներարգանդային հակաբեղմնավորիչ է՝ ցցերի տեսքով ելուստներով, որոնք ամրացվում են արգանդի պատին) (ՆՄՊ) երբեմն օգտագործվում է շտապ կարգով, երբ տեղի է ունեցել չպաշտպանված սեռական հարաբերություն: Այդ դեպքում պարույրի ներդրումը կարող է օգնել, եթե միջամտությունն իրականացվի ոչ ուշ 120 ժամից (5 օր): Սակայն պետք է հաշվի առնել, որ այն կարող է նպաստել առկա վարակի տարածմանը:
Արդյունավետության նվազում
Ցավոք, պարույրների արդյունավետությունը կարող է նվազել որոշ դեղերի ընդունման դեպքում. օրինակ, որոշ հակաբիոտիկների և հակադեպրեսանտների երկարատև օգտագործումը պահանջում է հակաբեղմնավորման լրացուցիչ ապահովում: Անհրաժեշտ է ուշադրությամբ ուսումնասիրել պարույրի տեղեկատվությունը:
Կողմնակի ազդեցություն
Պարույրներն ունեն կողմնակի ազդեցություն, որոնցից ոմանց պետք է «դիմանալ», մյուսների դեպքում՝ անհապաղ հեռացնել պարույրը: Դրանք են.
Հիմնական ախտանշանը ուժեղ ցավն է
Հակացուցումներ
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»