«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ներարգանդային «Մուլտիլոադ» պարույր

Ներարգանդային «Մուլտիլոադ» պարույր

2023 Սեպ 04, Երկուշաբթի

Ներարգանդային պարույրները համարվում են հուսալի հակաբեղմնավորիչներ: Պարույրի բաղադրությունը պղնձի առկայությամբ ո՛չ միայն պաշտպանում է հղիանալուց, այլ նաև կանխում է բորբոքային խնդիրները: Այն հորմոնալ չէ և տեղադրվում է, երբ արգանդի երկարությունը 6-9 սմ է, իսկ կանանց մեծամասնության մոտ դիտվում է հենց այդ երկարությունը: Պարույրի արդյունավետությունը կազմում է 98 տոկոս: Ներարգանդային մուլտիլոադ պարույրը (կիսաօվալաձեւ ներարգանդային հակաբեղմնավորիչ է՝ ցցերի տեսքով ելուստներով, որոնք ամրացվում են արգանդի պատին) (ՆՄՊ) երբեմն օգտագործվում է շտապ կարգով, երբ տեղի է ունեցել չպաշտպանված սեռական հարաբերություն: Այդ դեպքում պարույրի ներդրումը կարող է օգնել, եթե միջամտությունն իրականացվի ոչ ուշ 120 ժամից (5 օր): Սակայն պետք է հաշվի առնել, որ այն կարող է նպաստել առկա վարակի տարածմանը:

Արդյունավետության նվազում

Ցավոք, պարույրների արդյունավետությունը կարող է նվազել որոշ դեղերի ընդունման դեպքում. օրինակ, որոշ հակաբիոտիկների և հակադեպրեսանտների երկարատև օգտագործումը պահանջում է հակաբեղմնավորման լրացուցիչ ապահովում: Անհրաժեշտ է ուշադրությամբ ուսումնասիրել պարույրի տեղեկատվությունը:

Կողմնակի ազդեցություն

Պարույրներն ունեն կողմնակի ազդեցություն, որոնցից ոմանց պետք է «դիմանալ», մյուսների դեպքում՝ անհապաղ հեռացնել պարույրը: Դրանք են.

  • միջդաշտանային արյունահոսությունը,
  • արգանդի պերֆորացիան (պահանջվում է անհապաղ բժշկական միջամտություն):

Հիմնական ախտանշանը ուժեղ ցավն է

  • եղնջացան (ալերգիկ ռեակցիա),
  • ցավ որովայնի ստորին հատվածում, մեջքի շրջանում, ոտքերում (սովորաբար, անցնում է պարույրը դնելուց մի քանի օր անց)։

Հակացուցումներ

  • Անամնեզում պղնձի նկատմամբ անընկալություն (ալերգիկ ռեակցիա),
  • անհասկանալի պատճառով արյունահոսություն միջդաշտանային շրջանում,
  • արգանդի վզիկի կամ մարմնի քաղցկեղ, նաև վիճակներ, որոնք ուռուցքային
    հիվանդությունների նախանշաններ են (արգանդի վզիկի դիսպլազիա, հիպերպլազիա,
    էնդոմետրիա),
  • անամնեզում արտարգանդային հղիություն, քանի որ մուլտիլոադ ку-375 պարույրը
    չի պաշտպանում արտարգանդային հղիությունից (ինչպես և ցանկացած ոչ
    հորմոնալ ներարգանդային պարույր), ապա այդ խնդրին առնչված կանանց
    ցանկալի է օգտագործել հակաբեղմնավորման այլ միջոց,
  • առատ արյունահոսություն դաշտանի ժամանակ (պարույրի ներդրումից հետո դրանք
    ավելի առատ կդառնան և կվտանգեն կնոջ կյանքը),
  • սեռավարակներ, փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ,
  • արգանդի միոմաներ, որոնք դեֆորմացնում են նրա խոռոչը,
  • հղիության անգամ փոքր կասկածը:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը