«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Երեխայի համար վտանգավոր խաղալիքները

Երեխայի համար վտանգավոր խաղալիքները

2023 Մայ 26, Ուրբաթ

Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են:

Ո՞ր խաղալիքները կարող են վտանգ ներկայացնել փոքրիկի համար.

  • Փափուկ խաղալիքներ

Այո, հենց այնքան գեղեցիկ, փափուկ արջուկներն ու նապաստակները, որոնք շատ փոշի են հավաքում և ժամանակի ընթացքում նրանց վրա շատ մանրէներ կարող են հայտնվել, առաջացնել ալերգիա: Դա չի նշանակում, որ նման խաղալիքներ չպետք է գնել, պարզապես մինչև 1 տարեկանն այդ խաղալիքները պետք է չդնել երեխայի մահճակալի մեջ, և անհրաժեշտ է դրանք հաճախ լվանալ:

  • Փուչիկներ

Ռեզինե փուչիկների պայթելը երեխային մեծ վախ է պատճառում, կարող է ազդել նաև նրա լսողության վրա, իսկ պայթած փուչիկի մնացորդները փոքրիկը կարող է տանել բերանը և խեղդվել: Դրանք կարելի է փոխարինել ֆոլգայից պատռրաստած փուչիկներով:

  • Լոգանքի ռեզինե խաղալիքներ

Դրանց մեջ ջուր է հավաքվում և ներսում զարգանում է բորբոսասունկ, որը վտանգավոր է երեխայի համար:

  • Երաժշտական խաղալիքներ, հատկապես՝ մարտկոցներով

Երեխայի համար հաճախ գնվում են սուլիչներ, դուդուկ և այլ երաժշտական խաղալիքներ: Պետք է ուշադրություն դարձնել, որ դրանց ձայնը չլինի շատ բարձր և կտրուկ, որը կարող է վախեցնել կամ վնասել փոքրիկին: Իսկ մարտկոցները երեխան կարող է հանել և կուլ տալ:

  • Փոքրիկ խաղալիք-կենդանիներ

Դրանց ներկանյութը կարող է տոքսիկ լինել, իսկ սուր պոչը, ոտքերը կարող են վնասել երեխային:

  • Մագնիսային կոնստրուկտոր

Ճիշտ է, փոքրիկներին նման խաղալիքներ չեն գնում, բայց նրանք կարող են գտնել դրանք և կուլ տալ: Մի քանի մագնիս կուլ տալն արդեն խիստ վտանգավոր է:

  • Հիդրոգելային շարիկներ.

Շատերն այդ գնդիկներն օգտագործում են սենսոր պարապմունքների համար, բայց փոքր երեխաները կարող են գնդերը գունագեղ կոնֆետների տեղ դնել: Վտանգավոր է այն, որ գնդիկներն օրգանիզմում սկսում են չափերով տասնյակ անգամ մեծանալ և առաջացնել ստամոքսի կամ աղիների անանցանելիություն: Ռենտգեն հետազոտությամբ գնդերը չեն երևում, և ախտորոշումը կարող է ուշանալ:

  • Ատրճանակներ՝ կոշտ փամփուշտներով կամ գնդերով

Այս խաղալիքները նախատեսված են մեծ երեխաների համար, սակայն խաղով տարված՝ կարող են միմյանց վնասել կամ կոտրել որևէ իր, ինչը նույնպես վտանգավոր է նրանց համար: Ցանկալի է նման խաղալիքներից զգույշ լինել կամ բոլորովին չգնել:

  • Թռչող ուղղաթիռներ, հրեշտակներ

Դրանք ցանկալի է գնել 8 տարեկանից հետո և խաղալ երեխայի հետ:

Խաղալիք գնելիս պետք է կարևորել դրանց որակը, համապատասխանությունը տարիքին: Իսկ ջարդված խաղալիքները անմիջապես պետք է դեն նետել:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը