2023 Մայ 18, Հինգշաբթի
Ապագա մայրերին հաճախ է մտահոգում այն հարցը, թե պե՞տք է, արդյոք, շփվել երեխայի հետ մինչև նրա ծնունդը․ այդ շփումը ոչ միայն պետք է, այլև՝ պարտադիր։
Երեխայի հետ ամբողջ հղիության ընթացքում շփումը և մոր համար հղիության հարթ, առանց սթրեսների ընթացքը նպաստում են առողջ, հավասարակշռված, հանգիստ երեխայի ծննդին:
Երբեմն փոքրիկն ինքը՝ դառնալով ավելի շարժուն և ակտիվ, ուշադրություն է պահանջում ծնողներից, ասես, խնդրում, որ փաղաքշեն, խոսեն իր հետ:
Ուսումնասիրություններից պարզվել է, որ այն երեխաները, որոնց հետ ծնողները խոսում են հղիության ընթացքում, ծնվելուց հետո ավելի ակտիվ են արձագանքում նրանց ձայներին, քիչ են լալիս, արագ են զարգանում:
Հղիության ընթացքում մոր հույզերն ու ապրումները նույնպես փոխանցվում են փոքրիկին: Մոր որովայնում փոքրիկն ընկերքով պաշտպանված է շատ վտանգավոր նյութերից, սակայն ոչ՝ մոր հորմոններից: Երբ ապագա մայրը անհանգիստ է, հուզված, նրա արյան մեջ արտադրվում են կորտիզոլ և ադրենալին, որոնք անցնում են նաև պտղի արյան մեջ:
Ինչպե՞ս շփվել փոքրիկի հետ։
Դեռևս մոր որովայնում մանկիկի հետ շփման համար անհրաժեշտ է հետևել նրա ակտիվությանը, հիշել, թե օրվա որ ժամերին է նա ավելի շարժուն: Այդ ժամերին պետք է զրուցել նրա հետ, պատմել, թե ինչ է Ձեզ դուր գալիս, ինչ գեղեցիկ կյանք է սպասվում փոքրիկին այս աշխարհում, ինչպիսին է նրա հայրիկը, ինչպես են սիրում և սպասում իրեն, իսկ հայրը կարող է պատմել մայրիկի մասին, չէ՞ որ երեխան նրանց ձայները լսում է տարբեր կերպ՝ մայրիկինը՝ ներքին տատանումներով (վիբրացիայով), հայրիկինը՝ արտաքին: Այդ զրույցները ապագա երեխայի հետ պետք է լինեն անկեղծ և քնքուշ:
Մանկան հետ պետք է զրուցել ամեն օր և օրվա ընթացքում ոչ պակաս 15 րոպեից: Երբեք ուշ չէ այդ շփումն սկսելու համար: Աստիճանաբար կզգաք, որ նա պատասխանում է՝ խփելով այն տեղին, որտեղ Ձեր ձեռքն է:
Դեռ որովայնում մոր ձայնը հաճախ լսող մանկիկը զգում է, որ նա իր հետ է, հասկանում է իրեն. dա հուզական կապ է ստեղծում ծնողների (հատկապես մայրիկի) հետ, որը ծննդից հետո ավելի ամուր է դառնում:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»