2023 Մայ 10, Չորեքշաբթի
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը:
Մոր և երեխայի հուզական կապը հնարավորություն է տալիս հասկանալու փոքրիկին.
Մոր հուզական կապը փոքրիկի հետ ձևավորվում է ինտուիցիայի զարգացման շնորհիվ, մանկան հետ զրույցների, գրկելու, փաղաքշանքի, նրա հետ պարի ընթացքում: Շատ կարևոր դեր է խաղում կրծքով կերակրումը:
Անգամ ամենափոքր երեխան զգում է մոր տրամադրությունը, հասկանում նրա տխրությունը, որքան էլ մայրը փորձի իրեն ուրախ պահել.
Դեռ չծնված և ծննդից հետո երեխայի համար շատ կարևոր է նախ՝ հպման (տակտիլ) զգացողությունը, հետո աստիճանաբար սկսում են գործել մյուս զգայարանները՝ նա լսում է, զգում համն ու հոտը: Այդ պատճառով հպման պակասի դեպքում երեխան պահանջում է այն, և մայրը պետք է կարողանա հասկանալ երեխայի ցանկությունները:
Եթե շփումը քնքուշ է և սիրալիր, երեխան պատասխանում է նույն կերպ: Եթե մայրը նյարդայնացած է, հոգնած, մտահոգ, երեխան նույնպես դառնում է անհանգիստ:
Մոր և մանկան խաղաղ, ջերմ հուզական կապը նպաստում է երեխայի ճիշտ զարգացմանը բոլոր ոլորտներում.
Երեխան կարող է հասկանալ շատ ավելին, քան մեզ թվում է: Եվ եթե նա կամակորություն է անում «առանց պատճառի», ուշադրություն դարձրեք, առաջին հերթին՝ Ձեզ վրա, չ՞է որ Դուք եք երեխայի հաղորդիչը դեպի նրա հույզերի աշխարհ:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»