«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Այրոց և մարսողության խանգարում հղիության ժամանակ. հարցազրույց Մարիամ Հակոբյանի հետ

Այրոց և մարսողության խանգարում հղիության ժամանակ. հարցազրույց Մարիամ Հակոբյանի հետ

2023 Սեպ 15, Ուրբաթ

Հղիության ընթացքում կնոջ մարմինն անընդհատ փոփոխության է ենթարկվում, ինչը որոշակի անհարմարություններ է առաջացնում: Որոշ անհարմարություններ կարող են առաջանալ հղիության առաջին շաբաթների ընթացքում, իսկ որոշներն՝ այն ժամանակ, երբ ծննդաբերությունն արդեն մոտ է:

Խոսենք հղիության ժամանակ հաճախ հանդիպող սրտխառնոցից։

Սրտխառնոցի մեղմ ձևերը շատ տարածված են հղիների մոտ: Դրանք արտահայտվում են հղիության առաջին շաբաթներին և
հղիության վաղ նշաններից են համարվում: Սրտխառնոցի մեղմ ձևը դիտվում է ապագա մայրերի 70-80%-ի մոտ: Ծանր ձևերը հազվադեպ են հանդիպում և ընթանում են հաճախակի փսխումներով:

Եթե սրտխառնոցը մեղմ է և չի ուղեկցվում փսխումով, շատ դեպքերում բավական է սննդի մեջ որոշ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ տհաճությունը մեղմելու համար. օրինակ, միմյանցից առանձնացնել կերակուրները, խուսափել ծանրամարս կերակուրներից, ինչպիսիք են՝ տապակած սնունդը և կենդանական ճարպերը, որոնք պահանջում են երկարատև մարսողություն: Ածխաջրերը պետք է օգտագործել առավոտյան՝ արթնանալուն պես:

Ինչպե՞ս է արտահայտվում ռեֆլյուքսը հղիության ընթացքում։

Սրտխառնոցը ռեֆլյուքսային այրոցի մերձավոր ազգականն է, որը պայմանավորված է կերակրափողի լորձաթաղանթի բորբոքմամբ՝ ստամոքսի պարունակության դեպի վերև անցման արդյունքում: Հղիության ժամանակ դրան նպաստում են նաև հորմոնները, որոնք դանդաղեցնում են մարսողությունը: Որոշակի դեր է խաղում և մեծածավալ արգանդը, որը սեղմում է ստամոքսը՝ ներքևից:

Խանգարումը կանխելու համար նպատակահարմար  է կերակուրները բաժանել շատ փոքր բաժինների: Ավելի լավ է նախընտրել արագ մարսվող սնունդը, խուսափել կենդանական ճարպերից, թանձրուկներից և սուր համեմունքներից։

Ինչպե՞ս է արտահայտվում այրոցը հղիության ընթացքում

Այրոցն այրման զգացողությունն է ստամոքսում, որն, ասես, երբեմն կոկորդ է բարձրանում: Հղիության ընթացքում այրոցն առաջանում է, որովհետև կնոջ մարսողական համակարգը՝ հորմոնների մակարդակի փոփոխման արդյունքում, դանդաղ է աշխատում: Բացի այդ,  ինչպես արդեն նշվեց, ռեֆլյուքսի դեպքում մեծացած արգանդը կարող է հրել ստամոքսը՝ ստամոքսաթթուն բարձրացնելով վերև:

Ինչպե՞ս խուսափել մարսողության նշված խնդիրներից։

Խորհուրդներ․

  • օրվա ընթացքում սնվել փոքր չափաբաժնով և հաճախ,
  • ուտել դանդաղ,
  • օգտագործել շատ հեղուկներ,
  • խմել տաք հեղուկներ, օրինակ՝ խոտաբույսերով թեյ,
  • խուսափել տապակած և դժվարամարս սննդից,
  • ավելացնել բջջանքով հարուստ կերակուրները,
  • ուտելուց անմիջապես հետո պետք է չպառկել,
  • պառկելիս հետևել, որ գլուխն ավելի բարձր լինի, քան՝ ոտքերը, որպեսզի ստամոքսաթթուն չբարձրանա դեպի կոկորդ:


Անհրաժեշտ է նաև ակտիվ կյանք վարել, թեթև մարմնամարզություն կատարել: Այս ամենը կկանխի և կթեթևացնի մարսողական խանգարումները, ինչպիսիք են՝ վքնածությունը, սրտխառնոցը, այրոցը, աղիների  բորբոքումը,  ստամոքսի ցավը և փորկապությունը:

Անհրաժեշտության դեպքում կարելի է լուծողական օգտագործել, բայց միայն երբեմն՝ կոնկրետ խանգարման առկայության դեպքում: Լուծողականների երկարատև օգտագործումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել կախվածության, երբ աղիների այլևս անկարող են ինքնուրույն կատարել իրենց բնականոն գործառույթները, հնարավոր չէ ի հայտ եկող խնդիրները կանխել առանց դեղերի:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը