2023 Հոկ 05, Հինգշաբթի
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են ենթադրական կամ կասկածելի նշաններ: Մյուս կողմից, հղիության վաղ ախտորոշումը շատ կարևոր է նրա նորմալ ընթացքի, ապագա մոր և երեխայի առողջության համար:
Ներկայում հղիության վաղ հայտնաբերման ամենահավաստի մեթոդներն են փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) և մարդու քրոնիկ գոնադոտրոպինի (ՄՔԳ) որոշումը:
Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ
Ժամանակակից ուլտրաձայնային համակարգերը թույլ են տալիս հետազոտել փոքր կոնքի օրգաններն արդեն դաշտանի ուշացման 7-րդ օրը: Բացի հղիության փաստի հաստատումը, ՈՒՁՀ-ն օգնում է նաև հասկանալ ժամկետը և բացառել արտարգանդային հղիությունը: Ցավոք, այդպիսի հղիությունը հնարավոր չէ պահպանել․ այն վտանգավոր է ոչ միայն կնոջ առողջության, այլ նաև կյանքի համար:
ՈՒՁՀ հետազոտությամբ հնարավոր է նաև պարզել հղիության նորմալ ընթացքը և շեղումները:
ՄՔԳ որոշում
Մարդու քրոնիկ գոնադոտրոպինի մակարդակը բարձրանում է հղիության ժամանակ: Այդ հորմոնը մեզի մեջ կարելի է հայտնաբերել արդեն էմբրիոնի իմպլանտացիայի՝ արգանդին ամրանալու 2-րդ օրը: Այս հետազոտության ճշգրտությունը 98 տոկոս է, որն օգնում է հղիությունը հայտնաբերել նույնիսկ այն դեպքերում, երբ դեռևս բացակայում է որևէ նշան: Հետազոտությունը կարելի է իրականացնել արդեն դաշտանի ուշացման 3-5-րդ օրը և բացահայտել հղիության առկայությունը: Բացի այդ, ՄՔԳ -ն արյան մեջ հղիության անհրաժեշտ ցուցանիշ է բժիշկների համար:
Ինչո՞ւ է հղիության վաղ հայտնաբերումը կարևոր
Հղիության վաղ հայտնաբերումն անհրաժեշտ է գինեկոլոգի կողմից հղիի վարման ամենաարդյունավետ տարբերակը մշակելու, ժամանակին կարևոր խորհրդատվություն տրամադրելու, հղիության ընթացքի բարդությունները գրանցելու, համապատասխան հետազոտություններ և բուժում նշանակելու համար:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»