«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

2023 Նոյ 17, Ուրբաթ

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի, արտարգանդային հղիության, թարախային բորբոքային հիվանդությունների և այլ դեպքերում:

Սովորաբար արվում է մինչմենոպաուզային շրջանում, բայց երբեմն /12 տոկոս դեպերում/ ձվարանի հեռացումը կատարվում է նաև երիտասարդ կանանց մոտ: Միակողմանի ձվարանահատումը նվազեցնում է հղիանալու հավանականությունը: Նման դեպքերում անպտղության բուժման հիմնական մեթոդը համարվում է ԱՄԲ բեղմնավորումը:

Ձվարանի միակողմանի հեռացումից հետո ընթացող փոփոխությունները

Օվարիոէկտոմիան ինքնին ոչ բարդ և երկարատև վերականգնում չպահանջող միջամտություն է, հատկապես, եթե իրականացվում է լապարասկոպով և հեռացվում է միայն մեկ ձվարանը: Այնուամենայնիվ, այն մի շարք բացասական ազդեցություններ է ունենում կնոջ օրգանիզմի վրա և իրականացվում է միայն կենսական անհրաժեշտության դեպքում:

Ձվարանի հեռացումն առաջացնում է հորմոնալ համակարգի գործունեության փոփոխություն, արյան մակարդելիության ակտիվության բարձրացում, լիպիդային և ընդհանուր ճարպային փոխանակության խանգարում, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացում, բեղմնավորման հնարավորության նվազում:

Վիրահատությունից հետո կարող են առաջանալ հետևյալ կլինիկական ախտանշանները.

  • Ուժեղ քրտնարտադրություն, հատկապես գիշերը, приливы
  • Պսիխոէմոցիոնալ վիճակի վատացում. մշտական տագնապ, լացկանություն, փոփոխական տրամադրություն
  • Ճնշման չվերահսկվող բարձրացում, հիպերտենզիայի զարգացում
  • Լիբիդոյի իջեցում կամ բացակայություն
  • Ուժեղ արտահայտված հոգնածություն, քնի խանգարում
  • Մշտական գլխացավեր
  • Հեշտոցի չորություն, միզարձակության հաճախացած ցանկություն

Ախտանշանների արտահայտվածությունը կախված է բուժառուի տարիքից և մի շարք գործոններից:

Միակողմանի օվարիոէկտոմիան  կարող է ուղեկցվել դաշտանային ցիկլի խանգարումներով: Այն բերում է էստրադիոլի մակարդակի իջեցման, որն առաջացնում է գոնադոտրոպինների կոնցենտրացիայի կոմպենսատոր բարձրացում, ընդ որում, ФСГ-ի արտադրությունն աճում է ավելի վաղ և հասնում լյուտեինացնող հորմոնից ավելի բարձր մակարդակի: Դա վկայում է ձվարանի օվարիալ անբավարարության զարգացման և վերարտադրողակ ունակության խանգարման մասին:

Վիրահատությունից հետո դիտվող ֆոլիկուլոխթանիչ հորմոնի /ФСГ-ի/ ֆիզիոլոգիական խթանումը բերում է երկրորդ՝ մնացած ձվարանի կոմպենսատոր մեծացման: Առաջին 6 ամսում այն հասնում է առավելագույն չափերի, որից հետո սկսում է փոքրանալ, և օվարիոէկտոմիայից 1 տարի անց այն չի գերազանցում 14 քառ. սմ-ն  / куб. см/: Այդ վիճակում ձվարանը կայունանում է և հետագայում առանձնապես չի փոխվում:

Վիրահատությունից հետո 1 տարվա ընթացքում աստիճանաբար ընթանում է ձվարանի կազմության և գործունեության կոմպենսատոր վերականգնում:

Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի օվարիոէկտոմիան նվազեցնում է մայրանալու հավանականությունը, քանի որ բերում է օվարիալ պաշարի վաղաժամ հյուծման: Այնուամենայնիվ, եթե ի սկզբանե նրա մակարդակը բարձր է եղել, և վիրահատության պատճառ դարձած հիվանդությունից բացի վերարտադրողական համակարգի այլ խնդիրներ չկան, ապա կինը կարող է հղիանալ: Դա հնարավոր է պարզել անմիջապես վիրահատությունից հետո:

ՈՒՁՀ և ռենտգենոլոգիական հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատելու մնացած փողի անցանելիությունը, ձևը և հղիանալու  հավանականությունը:
Եթե ձվարանում պահպանված օօցիտների պաշարը լրիվ սպառվել է, ապա բեղմնավորումը հնարավոր է միայն դոնորական ձվաբջջի իմպլանտացիայով:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 15, Ուրբաթ | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 13, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքի խնամքը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը