2023 Նոյ 29, Չորեքշաբթի
«Ուրախ եմ, որ նորից ապրելու հույս և լույս ծնվեց մեր տանը»․ զոհված զինվորի մայր
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Արցախյան պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել։ Երեխան լույս աշխարհ է եկել նոյեմբերի 25-ին։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Ն․Խ․-ն իր ամուսնու հետ կենտրոն են դիմել 2023 թվականի ամռանը։ Պետական պատվերի շրջանակում անցկացվել են համապատասխան հետազոտություններ։
Նշանակվել է բուժում․ կնոջ մոտ առկա են եղել բազմաթիվ սոմատիկ խնդիրներ։ Բուժման կուրսի ավարտին, հուրախություն մեզ, գրանցվել է հղիություն։ Երեխան լույս աշխարհ է եկել 38 շաբաթական հղիության ժամկետում, բնական ճանապարհով։ Նորածինը ծնվել է 3050 գրամ քաշով, 50 սմ հասակով։
Մայրը՝ 41-ամյա Ն․Խ․, մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դժվարանում է բառերով նկարագրել զգացմունքները։
«Համ ուրախ եմ, համ հուզված։ Ուրախ եմ, որ նորից ապրելու հույս և լույս ծնվեց մեր տանը։ Բայց տխուր եմ, հուզված եմ, որ տղայիս կորցրեցի, և այդ մտքի հետ ես չեմ կարող համակերպվել։ Նորածնի անունը Արտաշես ենք դրել։ Նա կրելու է զոհված եղբոր անունը»։

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»