«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Արցախյան պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել

Արցախյան պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել

2023 Նոյ 29, Չորեքշաբթի

«Ուրախ եմ, որ նորից ապրելու հույս և լույս ծնվեց մեր տանը»․ զոհված զինվորի մայր

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Արցախյան պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել։ Երեխան լույս աշխարհ է եկել նոյեմբերի 25-ին։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Ն․Խ․-ն իր ամուսնու հետ կենտրոն են դիմել 2023 թվականի ամռանը։  Պետական պատվերի շրջանակում անցկացվել են համապատասխան հետազոտություններ։

Նշանակվել է բուժում․ կնոջ մոտ առկա են եղել բազմաթիվ սոմատիկ խնդիրներ։  Բուժման կուրսի ավարտին, հուրախություն մեզ, գրանցվել է հղիություն։ Երեխան լույս աշխարհ է եկել 38  շաբաթական հղիության ժամկետում, բնական ճանապարհով։ Նորածինը ծնվել է 3050 գրամ քաշով, 50 սմ հասակով։  

Մայրը՝ 41-ամյա Ն․Խ․, մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դժվարանում է բառերով նկարագրել զգացմունքները։

«Համ ուրախ եմ, համ հուզված։ Ուրախ եմ, որ նորից ապրելու հույս և լույս ծնվեց մեր տանը։ Բայց տխուր եմ,  հուզված եմ, որ տղայիս կորցրեցի, և այդ մտքի հետ ես չեմ կարող համակերպվել։ Նորածնի անունը Արտաշես ենք դրել։ Նա կրելու է զոհված եղբոր անունը»։    

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 09, Ուրբաթ | Լուրեր

Թիմային աշխատանքի հերթական հաղթանակը

27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը