«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Վիտամինները և կանանց առողջությունը․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ

Վիտամինները և կանանց առողջությունը․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ

2023 Նոյ 13, Երկուշաբթի

Որքանո՞վ են կարևորվում վիտամինները կնոջ կյանքում։


Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են, որոնց մեծ մասը մարդը ստանում է սննդի հետ, և միայն չնչին մասն է սինթեզվում օրգանիզմում: Նրանք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և վճռորոշ դեր են խաղում կանանց առողջության պահպանման գործում՝ կյանքի բոլոր փուլերում. օգնում են կարգավորել մարմնի կենսական գործառույթները և կանխել տարբեր առողջական խնդիրներ՝ վերարտադրողական առողջությունից մինչև ոսկրերի խտություն և հոգեբանական բարեկեցությունից մինչև ֆիզիկական կենսունակություն:
Տարբեր վիտամինների ազդեցությունը կանանց առողջության վրա և՛ խորն է, և՛ բազմակողմանի:


Վիտամինների պահանջը կապվա՞ծ է տարիքի հետ։


Սկսած մանկական տարիքից , դեռահաս, վերարտադրողական,  դաշտանադադարի շրջաններում փոխվում են այս կամ այն վիտամինների անհրաժեշտությունը և նրանց չափաքանակը։


Օրինակ, վիտամին D-ն կարևոր է երեխայի ոսկրերի և ատամների զարգացման համար, այն անհրաժեշտ է նաև նախակլիմակտերիկ և կլիմակտերիկ տարիքի  կանանց։  


Վիտամին D-ի պակասը հանգեցնում է կալցիումի և ֆոսֆորի նյութափոխանակության խանգարմանը, ինչը նպաստում է օստեոպորոզի զարգացմանը։ Վերջին տարիներին վիտամին D-ի խիստ պակաս դիտվում է նաև վերարտադրողական տարիքի կանանց մոտ, ինչը պետք է հաշվի առնել  անպտղության կամ հղիություն պլանավորելու ժամանակ։


Դեռահաս և վերարտադրողական տարիքում առողջության վրա զգալիորեն ազդում են վիտամին A-ն, վիտամին D-ն, վիտամին E-ն, B խմբի վիտամինները, որոնք մեծ դեր ունեն դաշտանային ցիկլի կարգավորման և վերարտադրողական օրգանների առողջության պահպանման գործում: Հղիության ընթացքում որոշ վիտամինների պահանջարկը մեծանում է, մասնավորապես  Ֆոլաթթվի (վիտամին B9), այդ պատճառով այն նշանակվում է հղիություն պլանավորելուց երկու-երեք ամիս առաջ և հղիության առաջին եռամսյակում։  

Ի՞նչ վտանգներով է հղի ֆոլաթթվի պակասը։


Ֆոլաթթուն անհրաժեշտ է պտղի ճիշտ զարգացման, բնածին, հատկապես պտղի նյարդային խողովակի արատների կանխարգելման համար։
Ֆոլաթթվի պակասը հանգեցնում է հոմոցիստեինի մակարդակի բարձրացմանը, ինչը կարող է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, հղիությունների բարդությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են՝ պլանցենտայի վաղաժամ շերտազատումը,  պրեէկլամպսիայի և էկլամպսիայի զարգացումը, վիժումները և այլն։  Ֆոլաթթվի պակասով կարող է պայմանավորված լինել նաև հղիների, մեծահասակների և երեխաների մոտ սակավարյունությունը։


Ի՞նչ այլ խնդիրներ են առաջանում կանանց մոտ վիտամինների պակասի հետևանքով։


Նախակլիմակտերիկ և կլիմակտերիկ տարիքում կանանց մոտ էսթրոգենի անբավարարությամբ է պայմանավորված ոսկրերի խտության նվազումը։ Օստեոպորոզի կանխարգելման համար հարկ է լինում լրացուցիչ վիտամին D և կալցիումի ընդունել։ Այս տարիքային խմբի համար կարևոր է նաև օմեգաների ընդունումը, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը և նպաստում են աթերոսկլերոզի կանխարգելմանը։


Վիտամինները կենսական դեր են խաղում նաև հոգեկան առողջության համար։ Օրինակ, վիտամին D-ն ոչ միայն կարևոր է ոսկրերի առողջության, այլ նաև տրամադրության կարգավորման և դեպրեսիայի կանխարգելման համար:


Հայտնի է, որ B խմբի վիտամինները, մասնավորապես՝ B6, B9 և B12-ը, նվազեցնում են սթրեսը և բարելավում գլխուղեղի գործունեությունը: Ավելին, հակաօքսիդանտները, ինչպիսիք են A, C և E վիտամինները, օգնում են պայքարել օքսիդատիվ սթրեսի դեմ՝ դրանով իսկ նվազեցնելով քրոնիկ հիվանդությունների վտանգը և նպաստելով օրգանիզմի ընդհանուր ֆիզիկական առողջությանը։


Հետևաբար, հաշվի առնելով տարիքային պահանջները, պետք է ստանալ համապատասխան վիտամիններ և միկրոէլեմենտներ:


Այսպիսով, վիտամինները ոչ միայն լրացուցիչ սննդանյութ են, այլ նաև կարևոր դեր ունեն կանանց վերարտադրողական, հոգեբանական առողջության, պտղի զարգացման և ոսկրերի ամրության համար:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը