«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կլինիկայի նոր ղեկավարը բ․գ․դ․ պրոֆեսոր Արմեն Բլբուլյանն է

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կլինիկայի նոր ղեկավարը բ․գ․դ․ պրոֆեսոր Արմեն Բլբուլյանն է

2023 Դեկ 19, Երեքշաբթի

Դեկտեմբերի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանն անձնակազմին է ներկայացրել կլինիկայի  նոր ղեկավարին՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանին։

Իր խոսքում Արմեն Բլբուլյանն ասաց, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն (ՄՄԱՊԳՀԿ) իր համար շատ հոգեհարազատ վայր է, որտեղ նա անցել է կլինիկական օրդինատուրա։

«Շատ ոգևորիչ էր, երբ ստացա այստեղ աշխատելու հրավեր և մեծ ուրախությամբ ընդունեցի այն։

ՄՄԱՊԳՀԿ եզակի բուժհաստատություններից է, որն ունի հարուստ ավանդույթներ, և այստեղ աշխատելը շատերի համար մեծ երազանք է ու պատիվ»։

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ պրոֆեսոր Բլբուլյանը հեռանկարային համարեց  բժշկագիտության զարգացումը․ «Մեծ հույսեր ունեմ համագործակցելու ակադեմիական ինստիտուտների հետ՝ ֆիզիոլոգիայի, մոլեկուլյար կենսաբանության, բիոքիմիայի, ինչպես նաև ֆիզիկայի ինստիտուտի և, անշուշտ, ԵՊԲՀ-ի հետ։

Շատ կարևոր է, որ այստեղ փորձի փոխանակություն լինի պաթոֆիզիոլոգների, ռևամատոլոգների, էնդոկրինոլոգների, սիրտ-անոթային համակարգի մասնագետների հետ։
Պետք է  շարունակել ավանդույթները և ներդնել բուժման նոր մեթոդները առօրյա գործունեության մեջ, կանոնավոր իրականացնել բուժանձնակազմի վերապատրաստումներ։ Անելիքները շատ են և բավականին հետաքրքիր»։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը