2023 Դեկ 26, Երեքշաբթի
ԱՄԲ միջոցով երեխա ունենալ ցանկացող օտարերկրացիների թիվը վերջին տարիներին էապես ավելացել է, ինչը վկայում է, որ Հայաստանում ծառայությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Հատկապես մեծ է հոսքը Ռուսաստանից և Չինաստանից։
Մեր կենտրոնում իրականացվում է փոխնակ մայրության ամբողջ գործընթացը երկու տարբերակով՝ կամ արտերկրի բուժառուներն ուղարկում են իրենց կողմից պահպանված սաղմերը, կամ գալիս են Հայաստան և սաղմերը սառեցվում են տեղում, ապա այլ երկրներում գտնում են փոխնակ մայր, կնքում անհրաժեշտ պայմանագիրը, նորից վերադառնում՝ գործընթացը շարունակելու համար:
Կարևոր է այն, որ դրա արդյունքում փոխնակ մայրերի քանակը Հայաստանում չի պակասում, քանի որ, որպես կանոն, ԱՄԲ ծրագրով դիմողներն իրենց հետ բերում են նաև փոխնակ մայրերին:
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ դիմած երկրները, միանշանակ, մերժվում են, եթե մեր երկրի փոխնակ մայրերի հարցն են բարձրացնում:
Մեր երկրում, փաստորեն, ամբողջ գործընթացն իրականացվում է բժշկական տուրիզմի շրջանակում: Ընտանեկան զույգերը մնում են մեր երկրում մինչև ծննդաբերությունը: Ի վերջո, երեխայի ծննդից հետո կատարվում են բոլոր անհրաժեշտ ձևակերպումները, հետազոտությունները, հետո միայն վերադառնում իրենց երկիր: Այդ ամբողջ ժամանակը նրանք անցկացնում են Հայաստանում:
Ընդ որում, արտերկրի բուժառուների համար ամբողջ գործընթացը վճարովի է (դեղորայքը, հետազոտությունները, հսկողությունը, ծննդաբերությունը կամ կեսարյան հատումը), ինչը բավականին մեծ ֆինանսական հոսք է ապահովում մեր երկրի տնտեսության համար: Հույս ունենք, որ այդ հոսքը կավելանա:
«Ուրախ եմ, որ շատերն ընտրել են մեր կենտրոնը: Պատճառը գուցե նա է, որ մենք առաջինն ենք սկսել այս գործընթացը, և երկար տարիներ եղել ենք առաջատարը: Գալիս են արդեն հասցեական, անգամ կոնկրետ բժշկի անուն տալով, որին դիմել է իրենց ազգականը և գոհունակ, իր բալիկի հետ վերադարձել է տուն: Ի դեպ, չինացիների հետ բավականին դժվար է աշխատելը՝ չափազանց շատ են մանրամասներ հարցնում, փորձում են ամեն բան հասկանալ, ճշտել, պահանջում են լուրջ գենետիկ հետազոտություններ». իր խոսքում նշում է ԱՄԲ ծառայության ղեկավար պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»