«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ալկոհոլի օգտագործումը հղիության ընթացքում

Ալկոհոլի օգտագործումը հղիության ընթացքում

2023 Դեկ 27, Չորեքշաբթի

Ալկոհոլի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկը, ինչն արդի է նաև Հայաստանում, այդ թվում նաև կանանց շրջանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ալկոհոլային խմիչքի օգտագործումը կանանց շրջանում սկսել է «երիտասարդանալ» և ներկայում կանանց կեսից ավելին՝ 52.8%-ը, միջին հաշվով որևէ առիթով օգտագործում է մինչև 1 չափաբաժին ալկոհոլ: Հետևաբար, հղիության և հետծննդյան շրջանում ալկոհոլի օգտագործման վտանգների վերաբերյալ իրազեկված լինելը կարևոր է Ձեզ և Ձեր երեխային պաշտպանելու տեսանկյունից:

Հարկ է ընդգծել, որ հղիության կամ հղիության պլանավորման ընթացքում ալկոհոլի օգտագործման անվտանգ և թույլատրելի չափաբաժին գոյություն չունի: Ալկոհոլի բոլոր տեսակները հավասարապես վնասակար են, ներառյալ բոլոր տեսակի գինիները և գարեջուրը:

Պտղի մոտ ալկոհոլի ազդեցության հետևանքով առաջացող հնարավոր խանգարումները կանխարգելելի են, եթե երեխան մինչև ծնվելը չի ենթարկվում ալկոհոլի բացասական ազդեցությանը:

Ինչու՞ է ալկոհոլը վտանգավոր

Մոր արյան մեջ թափանցած ալկոհոլը պտղին անցնում է պորտալարի միջոցով։ Հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել այնպիսի անցանկալի հետևանքների, ինչպիսիք են վիժումը, մեռելածնությունը և մի շարք ֆիզիկական, վարքային և մտավոր խանգարումներ, որոնք կարող են ուղեկցել ապագա երեխային ամբողջ կյանքի ընթացքում: Այս ախտաբանությունը հայտնի է որպես պտղի ալկոհոլային սպեկտորի խանգարումներ (FASDs):

  • Պտղի ալկոհոլային սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաները կարող են ունենալ հետևյալ բնութագրերը և վարքագծային խանգարումները․
  • ոչ նորմալ դիմագծեր, օրինակ, քթի և վերին շուրթի միջև հարթված թմբիկներ,                                                                                           
  • գլխի փոքր չափս,
  • կարճահասակություն,
  • ցածր մարմնի զանգվածի ինդեքս,
  • կոորդինացիայի դժվարացում,
  • գերակտիվ վարքագիծ,
  • ուշադրության կենտրոնացման դժվարացում,
  • վատ հիշողություն,
  • դպրոցում ուսանելիության դժվարացում (հատկապես մաթեմատիկայից),
  • սովորելու դժվարություն,
  • լեզվական և խոսքի զարգացման հապաղում,
  • ինտելեկտի թուլություն (ցածր IQ),
  • ցածր ճանաչողական և դատողական հմտություններ,
  • քնի և ծծողական ռեֆլեքսի խանգարումներ,
  • տեսողական և լսողական խնդիրներ,
  • խնդիրներ՝ կապված սրտի, երիկամների և ոսկրային համակարգի հետ:


Գրականություն՝  https://www.cdc.gov/ncbddd/fasd/alcohol-use.html

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը