2023 Դեկ 07, Հինգշաբթի
Ներկայում անպտղության բուժման դասական մեթոդների կողքին օգտագործվում են վերարտադրողական ԱՄԲ ինովացիան օգնող մեթոդներ, ինչպիսիք են՝ (ПИКСИ, ИКСИ, ПГТ-А, ERA թեստ և այլն), որոնք բարձրացնում են էմբրիոնների բեղմնավորման հավանականությունը, հատկապես տղամարդու անպտղության դեպքում:
Առաջարկվող ծրագրերի բազմազանությունը հնարավորություն է տալիս ընտրել բուժառուին ամենահամապատասխանը:
Հետաձգված մայրություն
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է աճում և փոքրիկի ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոն: Հասունացման շրջանում ձվաբջիջներն ավելի քիչ են՝ 350-400 հազար: 37 տարեկանում մնում է 25,000-ից ավելի պակաս: Ձվաբջիջների քանակի նվազմանը զուգահեռ իջնում է նաև նրանց որակը, շատանում են անեուպլոիդ բջիջները, որոնց քրոմոսոմային կազմը փոփոխված է, և ընդունակ չէ ձևավորելու կենսունակ էմբրիոններ:
Անորակ ձվաբջիջներն առաջանում են ձվարանի ձվազատման պաշարի նվազման, ազատ ռադիկալներով վնասման, տոքսինների, նիկոտինի ազդեցության, ինչպես նաև՝ ընդհանուր օրգանիզմի առողջության վատացման պատճառով: Ոչ որակյալ ձվաբջջի առկայությամբ, եթե անգամ էմբրիոնը ձևավորվում է, հղիության ընդհատման և բնածին ախտաբանության վտանգը խիստ մեծ է:
35 տարեկանից հետո մեծ է քրոմոսոմային հիվանդություններով (Դաունի, Էդվարդսի համախտանիշ և այլն) երեխաների ծնվելու հավանականությունը:
Համարվում է, որ 45 տարեկանից հետո բոլոր ձվաբջիջները դառնում են անեուպլոիդ: Այդ պատճառով ԱՄԲ-ի հաջողությունը որոշվում է ոչ թե ծրագրին մասնակցող բուժառուի տարիքով, այլ ձվաբջիջների դոնորի տարիքով:
Ձվաբջիջների քանակի և որակի նվազումից զատ, տարիքի հետ, նաև առաջանում են այլ խնդիրներ՝ զարգացող և պրոգրեսիվող գինեկոլոգիական հիվանդություններ (էնդոմետրիոզ, արգանդի միոմա և այլն), ինչպես նաև ակտիվանում են քրոնիկ հիվանդությունները: Դրանք խանգարում են ոչ միայն բեղմնավորմանը, այլ նաև հղիության պահպանմանը, բարձրացնում են մոր և պտղի mwt բարդությունների հավանականությունը:
Ներկայում վերարտադրողական մեթոդները թույլ են տալիս լուծել ուշ մայրության խնդիրը և օգնում կնոջն ունենալ առողջ երեխա` իր kwxmic պլանավորած ժամանակ:
Այս մեթոդի ժամանակ երիտասարդ տարիքում կնոջից վերցվում է առողջ կենսանյութ, այն կրիոկոնսերվացվում է և պահպանվում կրիոբանկում: Ձվաբջիջներն այդպես կարող են մնալ երկար ժամանակ՝ չկորցնելով իրենց սկզբնական հատկությունները (սառեցումից հետո օգտագործելիս ձվաբջիջների կենսունակությունը 95 տոկոս է կազմում): Կենսաբանական տարիքը համապատասխանում է բջիջները վերցնելու ժամանակ տարիքին:
Կենսանյութը սառեցնել խորհուրդ է տրվում 20-35 տարեկան կանանց, որոնք հետագայում կցանկանան երեխա ունենալ, բայց ինչ-ինչ պատճառով հետաձգում են հղիությունը:
35 տարեկանից հետո ձվաբջիջների կենսունակությունը սառեցումից հետո նվազում է, 44 -ում ամենացածր մակարդակին է հասնում: Ամենալավագույն տարիքը համարվում է 34 տարեկանը: Հաջորդ կրիտիկական շրջանը 38-ն է: 40-ից հետո մայրության հետաձգման ծրագիրն արդեն արդյունավետ չէ: Որքան մեծ է կինը, այնքան ցածր է նրաձվաբջիջների որակը և ԱՄԲ հաջողության հավանականությունը:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»