Գրիգորի Արեշյան Բժիշկ , պրոֆեսոր, 1903թ. Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում մեկ տարի սովորելուց հետո առողջական վատ վիճակի պատճառով տեղափոխվել է Կիև և ուսումը շարունակել տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1911թ. զորակոչվել է և մինչև 1913թ. ծառայել Վարշավայի ռազմական օկրուգում որպես գնդի բժիշկ: 1919թ. Գ.Արեշյանը հրավիրվել է Երևան, որտեղ նրա ջանքերով հիմնադրվել է Հայաստանի առաջին մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը: 1920թ. նա կազմակերպել է մանկաբարձական դպրոց, որտեղ դասավանդել է մանկաբարձություն և գինեկոլոգիա: 1932թ. Գ.Արեշյանը Երևանում կազմակերպել է մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, զբաղվել Հայաստանում այդ տարիներին լայն տարածում գտած հիվանդությունների, մասնավորապես մալարիայի հետևանքով կանանց մոտ առաջացած ախտաբանական պրոցեսների պարզաբանմամբ ու բուժմամբ: |
|
Պարթև Համբարձումի Մարգարյան Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Ծնվել է 1898թ. սեպտեմբերի 20-ին, Արմավիրի մարզ, Արազափ գյուղում: 1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1929-1950 թվականներին եղել է բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ապա՝ դոցենտ։ 1937 թվականին Երևանում կազմակերպել և ղեկավարել է քաղաքային ծննդատունը, միաժամանակ եղել է բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի դեկան, ՀԽՍՀ առժողկոմի առաջին տեղակալ: 1949-1973 թվականներին մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ-ի տնօրեն, միաժամանակ՝ բժշկական ինստիտուտի սանհիգիենայի, մանկաբուժության և բժիշկների կատարելագործման ֆակուլտետների մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ։ 1981 թվականին Մարգարյանի անունով է կոչվել Երևանի թիվ 3 կլինիկական ծննդատունը։ Հեղինակ է «Մանկաբարձություն» և «Գինեկոլոգիայի դասագիրք» ձեռնարկների։ Եղել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների գիտական ընկերության վարչության նախագահ, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը, ծննդօգնության և գինեկոլոգիական օգնության խորհրդի նախագահ, ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ առողջապահության նախարարության ծննդօգնության և գինեկոլոգիական օգնության խորհրդի անդամ։ Մահացել է 1980 թ-ի մարտի 16-ին: |
Գրիգորի Օկոև Գրիգորի Գեորգիի Օկոևը Հայաստանի առողջապահության մեծ երախտավոր է ու կազմակերպիչ, մարդու վերարտադրողական առողջության գիտակ և իր իմացություններով մարդկանց երջանկություն պարգևող վաստակաշատ բժիշկ: Ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 13-ին ք. Երևանում՝ բժիշկերի ընտանիքում: Ավագների ավանդույթին հավատարիմ` մարդասիրաբար ընտրել է բուժական գործը: 1954թ. մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի (այժմ` համալսարան) բուժական ֆակուլտետը: 1955թ. նշանակվել է Կողբի հիվանդանոցի գլխավոր բժիշկ` միաժամանակ կատարելով Նոյեմբերյանի շրջանի մանկաբարձ-գինեկոլոգի պարտականությունները, իսկ տիկին Մերին գործունեությունը սկսել է որպես թերապևտ: 1957թ. Գրիգորի Օկոևը տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում իբրև կրտսեր գիտաշխատող: 1959թ. նշանակվել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների եւ մայրերի բուժկանխարգելիչ օգնության վարչության պետի տեղակալի պաշտոնին: 1965-1973թթ. կատարել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների եւ մայրերի բուժկանխարգելիչ օգնության վարչության պետի պաշտոնային պարտականությունները, միաժամանակ լինելով Առողջապահության նախարարության կոլեգիայի անդամ ու Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի էլեկտրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչը: 1969թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1971թ. դարձել ավագ գիտաշխատող: Գ.Գ. Օկոևի տեսական ու կազմակերպչական-գործնական ունակությունները հանրաշահ նոր դրսևորումներ են ունեցել հետագա պաշտոններում ու ձեռնարկներում: 1973-1989թթ. նա հանդիսացել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը, ղեկավարել է Հայաստանի առողջապահության նախարարության ծննդօգնության խորհուրդը: 1981թ. Գ.Գ.Օկոևի գործուն մասնակցությամբ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի հենքիի վրա կազմակերպվել է մարդու վերարտադրողականության գծով 1992-1993թթ. Գ.Գ.Օկոևը եղել է ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի գործադիր տնօրենը: Խորհրդային տարիներին նա Մանկաբարձ-գինեկոլոգների Համամիութենական միության նախագահության խորհրդի անդամ էր: ՀՀ վաստակավոր բժիշկ, Առողջապահության գերազանցիկ Գրիգորի Գեորգիի Օկոևը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության» շքանշաններով, «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով: Մինչև կյանքի վերջը` 2004թ. դեկտեմբերի 24-ը, միշտ նրբանկատ, պրպտուն ու անխոնջ բժիշկը երիտասարդական ավյունով և արդիական մտայնությամբ շարունակեց իր մարդասիրական առաքելությունը` ի պետս հայրենակիցների առողջության և երջանկության: |
Կառլեն Բագրատի Ակունց Ծնվել է հոկտեմբերի 24-ին, 1933թ. Գորիսում մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974)։ Ալերգաբան Վարդան Ակունցի եղբայրը։ Կենսագրություն 1956 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1973-1989 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչը: 1989-1998 թվականներին՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն։ Մշակել է պահպանողական և վիրահատական բուժման եղանակներ՝ կանանց անպտղության դեպքում, զբաղվել է պտղի վարակական ախտաբանության (ֆետոպաթիա) ներարգանդային ախտորոշման, բարձր ռիսկի դեպքում հղիության և ծննդաբերության ընթացքի ուսումնասիրության խնդիրներով: |
Գեորգի Գրիգորիի Օկոև մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ․դ․, պրոֆեսոր 1977թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ Աշխատանքային գործունեություն 1977-1979թթ. Երևանի Պետական բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատոր Գիտական աշխատություններ - 293, այդ թվում 3 մենագրություն, 2 գիրք, 5 ուսումնական ձեռնարկ, 1 գյուտարարություն: |
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»