«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա

2024 Փետ 19, Երկուշաբթի

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների, ավելի պակաս վնասակար են, քան ավանդական ծխախոտները, ինչը կարող է մոլորեցնել ապագա մայրերին հղիության և հետծննդյան ընթացքում։

Վերջին տարիներին Հայաստանում կատարված հետազոտությունները վկայում են, որ մարդկանց 10,5%-ը կարծում է, որ էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը ավելի քիչ վնասակար է, շուրջ 8%-ը մտածում է, որ դրանք անվնաս են, իսկ շուրջ 30%-ը տեղյակ չէ դրանց վնասակարության մասին։ Այս ցուցանիշները բավականին մտահոգիչ են։ Դեռ ավելին, այլ պետություններում իրականացված հետազոտությունները վկայում են, որ հղի կանանց մոտ առկա է թյուր կարծիք, որ էլեկտրոնային ծխախոտն ավելի քիչ վտանգավոր է, քան ավանդականը, իսկ շատերն անգամ տեղյակ չեն, որ դրանք պարունակում են ապագա երեխայի առողջության համար վտանգ ներկայացնող նիկոտին։

Առկա փաստերը վկայում են, որ Էլեկտրոնային ծխախոտները և նիկոտին պարունակող այլ ապրանքներն անվտանգ չեն հղիության ընթացքում օգտագործելու համար:

Նիկոտինը վտանգ է ներկայացնում հղիների և զարգացող երեխայի առողջության համար՝ վնասելով զարգացող երեխայի ուղեղը և թոքերը: Բացի այդ, էլեկտրոնային ծխախոտներում օգտագործվող որոշ բուրավետիչներ նույնպես կարող են վտանգավոր լինել զարգացող երեխայի համար։

Եթե Դուք հղի եք և ծխում եք, ապա ծխելուց հրաժարվելը լավագույն լուծումն է Ձեր և Ձեր ապագա երեխայի առողջության համար: Անհրաժեշտության դեպքում կարող եք խորհրդակցել հղիությունը վարող մասնագետի հետ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը