«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը՝ մանկան բարեկամ ծննդատուն

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը՝ մանկան բարեկամ ծննդատուն

2024 Փետ 07, Չորեքշաբթի

Երեխաների առողջական խնդիրների հարցում առաջնահերթ տեղ է գրավում նորածինների սնուցումը: Վաղ մանկական տարիքում լավագույն առողջապահական խնամքի և համապատասխան սնուցման ապահովումը ենթադրում է մանկան կյանքի լավագույն սկզբի երաշխավորում: Բազմաթիվ հետազոտություններով փաստված է, որ հետագա կյանքի ընթացքում առողջական ռիսկերը ձևավորվում են մանկության և դեռահասության շրջանում: Այդ պատճառով խիստ կարևոր է, որ երեխաների սնուցումը կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում իրականացվի բացառապես կրծքով:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը 20 տարի շարունակ՝ կրելով «Մանկան բարեկամ ծննդատուն» կոչումը, խրախուսելով կրծքով սնուցման քաղաքականությունը, մշտապես իրականացնում և մասնակցում  է «Կրծքով կերակրման խորհրդատվություն» դասընթացներին:

Այս դասընթացների շրջանակում  Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում մասնակիցները ձեռք են բերել  ինչպես տեսական, այնպես էլ գործնական  գիտելիքներ:

Դասընթացը վարել է Հասմիկ Լալայանը, իսկ ծննդատան կրծքով կերակրման քաղաքականությանը ծանոթացրել են նորածնային բաժանմունքի վարիչ՝ Անաիդա Ասատրյանը և ծննդատան կրծքով  կերակրման խորհրդատու՝ բուժքույր Մարիաննա Հովհաննիսյանը:

  

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 15, Հինգշաբթի | Լուրեր

Կեսդարյա նվիրում, տարիների անմնացորդ աշխատանք և արժանի գնահատանք

Մանկաբարձ-գինեկոլոգներ, բ.գ.դ. Կարինե Առուստամյանն ու բ.գ.թ. Լևոն Հակոբյանը պատվոգրերի և հուշամեդալների արժանացան՝ Մարգարյան ծննդատանը 50 տարվա...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը