«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ

Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ

2024 Փետ 08, Հինգշաբթի

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացված արտամարմնային բեղմնավորման 20-ամյակին, որի արդյունքում ծնվեց եռյակ։ Նոր մեթոդի կիրառման շնորհիվ` շատ կանայք մայրացան, ընտանիքներում լսվեց մանկան սպասված ճիչը:

Հոբելյանական 20-ամյակի առթիվ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։ Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, կենտրոնի բժիշկները և հրավիրված մասնագետներ: 

Նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում ասաց․ «Անպտղություն ունեցող ընտանիքների համար վերարտադրողական թանկարժեք տեխնոլոգիաների հասանելիությունը մեծացնելու համար պետությունը  տարեցտարի ընդլայնում է աջակցության ծրագրերը`  ուշադրություն դարձնելով որակին և ժամանակի հետ առաջացող կարիքներին: Մեր հոգածության ներքո են զոհված զինծառայողների ընտանիքները, և յուրաքանչյուր երեխայի ծնունդ մխիթարանք է, ապրելու հույս է:  Տեսնելով երկու-երեք տարեկան բալիկներին` հասկանում ենք, որ կյանքն, ի վերջո, հաղթելու է»։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) Հայաստանում առողջապահության բնագավառում հաջողությամբ զարգացող ուղղություն է։ 

«Այդ զարգացման հիմքում մեր և գործընկեր կենտրոնների մասնագետների քրտնաջան աշխատանքն է։ Սակայն այդ հաջողությունը հնարավոր չէր լինի, եթե չլիներ կառավարության և առողջապահության նախարարության հետևողական աշխատանքն ու աջակցությունը։ ԱՄԲ ծրագիրը միտված է նպաստել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը»,- ընգծեց Դավիթ Մելիք-Նուբարյանն ու շնորհավորեց բոլոր ներկաներին։

Տնօրենը համոզմունք հայտնեց, որ այս ուղղությունը հետագա զարգացման մեծագույն ներուժ ունի և Հայաստանն ավելի տեսանելի կդարձնի համաշխարհային առողջապահական քարտեզում։ 

«Շնորհակալություն եմ հայտնում մեր կենտրոնում լույս աշխարհ եկած երեխաներին և մայրիկներին, որոնք արձագանքել են մեր խնդրանքին, և այսօր, կտրելով երկար ճանապարհ, մասնակցում են մեր միջոցառմանը»։

Միջոցառման ընթացքում բ․գ․դ․, պրոֆեսոր Գեորգի Օկոևը պատմեց արտամարմնային բեղմնավորման գաղափարը Հայաստանում առաջին անգամ կիրառելու մասին, ապա խոսեց առկա մարտահրավերների և հաղթահարման լուծումների մասին:

«2003 թվականին Հայաստանում ԱՄԲ մեթոդով գրանցվեց առաջին հղիությունը, որը լուծվեց հաջողությամբ: Չնայած բժշկությունն ուներ ԱՄԲ եղանակով աշխարհում ծնված շուրջ 1.5 միլիոն երեխայի փորձ, որն ապացուցում էր այդ տարբերակով լույս աշխարհ եկող երեխաների որևէ կերպ չտարբերվելը, միևնույն է, մարդիկ մտածում էին, որ ինչ-որ բանով նրանք տարբեր են»: 

Առողջապահության համակարգում արտամարմնային բեղմնավորման ներդրման, բժշկագիտության զարգացման գործում ներդրած անգնահատելի ավանդի համար նախարարը բ․գ․դ․, պրոֆեսոր Գեորգի Օկոևին պարգևատրեց պատվոգրով և հուշամեդալով:  

Հուշամեդալներով պարգևատրվեցին նաև սաղմնաբան Կարեն Ջինանյանը և 2004-ին Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորումով ծնված եռյակը:

Առողջապահության նախարարը կարևորեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի դերը` որպես մանկաբարձության և գինեկոլոգիայի լավագույն  ավանդույթներ փոխանցող դպրոցի, ինչպես նաև` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ կիրառող մյուս հինգ բժշկական կենտրոնների գործունեությունը:  

Միջոցառումից անմիջապես հետո նախարար Ավանեսյանը, նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը՝ կենտրոնների պատասխանատուների հետ միասին, քննարկեցին ոլորտի  բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը