«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Մասնագետների համար | Կլինիկական դեպք․ արգանդի սպիի շրջանում հայտնաբերված հեմատոմայի հեռացում

Կլինիկական դեպք․ արգանդի սպիի շրջանում հայտնաբերված հեմատոմայի հեռացում

2024 Փետ 16, Ուրբաթ

Բուժառու Ս.Ս., 30 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով 1,5-2 ամիս սեռական ուղիներից չդադարող արյունային արտադրությունից։ Ըստ անամնեստիկ տվյալների՝ ունեցել է 4 հղիություն, որոնցից 2-ն ավարտվել է ծննդալուծմամբ՝ կեսարյան հատման ճանապարհով, մյուս 2 հղիությունն ավարտվել է արհեստական ընդհատմամբ։ Վերջին կեսարյան հատումն իրականացվել է 7 տարի առաջ։

4-րդ հղիության ժամանակ պտղաձուն իմպլանտացվել է կեսարյան հատման սպիի շրջանում, ինչի կապակցությամբ կատարվել է հղիության արհեստական ընդհատում՝ գործիքային եղանակով, որից հետո առայսօր նշում է արյունային արտադրություն։ Կլինիկայում կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկական լաբորատոր և գործիքային հետազոտությունները։

Ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈՒՁՀ) հետվիրահատական սպիի շրջանում՝ միզապարկ-արգանդային ծալքի տակ մոտ հայտնաբերվել է 4,5*5 սմ տրամաչափի հեմատոմա։


 Նկար 1։ Հեմատոմա՝ հետվիրահատական սպիի շրջանում՝ 4,5*5 սմ։

Վերջնական ախտորոշում։ վիճակ՝ երկու կեսարյան հատումից հետո, վիճակ՝ հղիության արհեստական ընդհատումից հետո (պտղաձուն իմպլանտացված է եղել հետվիրահատական սպիի շրջանում), հեմատոմա՝ արգանդի սպիի շրջանում, միզապարկ-արգանդային ծալքի տակ։
Կատարվել է լապարատոմիա, հատվել է միզապարկ-արգանդային ծալքը, միզապարկն իջեցվել է ներքև։

 
           
Նկար 2։ Արգանդի առաջային պատին, հետվիրահատական սպիի շրջանում հեմատոմա՝ ինտրաօպերացիոն։

Կատարվել է հետվիրահատական սպիի և հեմատոմայի հեռացում։


 
Նկար 3։ Հետվիրահատական սպին և հեմատոման՝ հեռացման պահին։

Արգանդի ամբողջականությունը վերականգնվել է վիկրիլե անընդհատ կարերով՝ ըստ Ռևերդենի։ Դրենավորվել է որովայնի խոռոչը։ Հեռացված նմուշն ուղարկվել է հյուսվածաբանական հետազոտության։

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժառուն դուրս է գրվել բավարար վիճակում։

Մանրադիտակային հետազոտություն։ Հետազոտվող նմուշի հատույթներում հիմնական մորֆոլոգիական պատկերը ներկայացված է արգանդի պատի կտորով՝ օջախային չափավոր արտահատված լիմֆոհիստոիցիտար բորբոքային ներսփռանքով, ֆիբրոտիկ փոփոխություններով՝ + առատ ֆիբրինային զանգվածներով, խառը բջջային բորբոքային ինֆիլտրարտով, որոշ տեսադաշտերում՝ սակավ քանակի հիպոտրոֆիկ խոչիոնային թավիկներով:

Ախտահյուսվածաբանական ախտորոշում։ Հետազոտվող նյութի սահմանում՝ միոմետրիումի կտոր՝ ֆիբրոտիկ փոփոխություններով, մանր/խոշորօջախային արյունազեղումներով, ֆոկալ նեկրոզով, ընդհատված հղիության հյուսվածաբանական նշաններով:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Պացիենտների համար

Հղիության սովորութային կրելախախտ

Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը