«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը

2024 Մար 13, Չորեքշաբթի

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը, որի շրջանակում ելույթով հանդես եկավ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Արտեմ Գրիգորյանը։



ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանն իր խոսքում ընդգծեց, որ ուրախ են հյուրընկալել երիտասարդ գիտնականի,  որը խոսեց բավականին ակտուալ թեմայի շուրջ, և դա, վստահաբար, հետաքրքիր էր կլինիցիստներին իրենց առօրյա գործունեության համար:   

Կարևորելով թեման, Արտեմ Գրիգորյանն ասաց, որ ցանկանում է համագործակցություն լինի տեսական և գործնական բժշկության միջև։ Դասախոսության ընթացքում կփորձի, այսպես ասած, կամուրջներ հաստատել կլինիցիսստների և տեսաբանների միջև։

«Վերջին ժամանակներում պատկերացումը հիվանդությունների մասին որոշակի  փոխակերպումներ է ապրում։ Գնալով ավելի շատ եմ համոզվում, թե գործնականում որքան  մեծ բաղադրիչ ունի բորբոքումը բոլոր հիվանդությունների զարգացման մեխանիզմում։ Մի տեղում՝ առանցքային, մեկ այլ տեղում՝ լրացուցիչ, բայց, բոլոր դեպքերում, դա կա և մաս է կազմում․․․», - ասաց Արտեմ Գրիգորյանը։

  

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուլ 01, Չորեքշաբթի | Լուրեր

Աշխատանք «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատարանի բուժքույրերի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուլ 03, Ուրբաթ | Պացիենտների համար

«Հիմա արդեն պետք է ուտես երկուսի փոխարեն»

Հղիության ընթացքում սա այն արտահայտություններից է, որը գրեթե յուրաքանչյուր ապագա մայրիկ լսում է առնվազն մեկ անգամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը