«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում

«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում

2024 Մար 19, Երեքշաբթի

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ «Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի» հիմնադիր տնօրեն․․․, Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի ամբիոնի դասախոս Նարինե Մովսիսյանը՝ «Ցավի կառավարման ժամանակակից հիմունքները» թեմայով:

ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանն իր խոսքում ասաց, որ տիկին Մովսիսյանը շատ կարևոր խնդրի մասին է խոսել։ Ցավի տարբեր դրսևորումների, նպաստող գործոնների ու ներքին մեխանիզմների մասին եղել է դասախոսություն և ակտիվ քննարկում։

«Ցավը կարող ենք ղեկավարել։ Ասել ցավին՝ վերջ։ Երկարատև ցավը կարող է ճակատագրական լինել և փոխել մարդու կյանքն ամբողջությամբ։ Մասնագետը շատ պատկերավոր օրինակ բերեց․ երեխան վայր է ընկնում և զգում է շատ ուժեղ ցավ։ Բավական է նրան շեղես, և նա կմոռանա ցավի մասին։ Ֆենոմենալ բան է։ Հետևաբար, մենք էլ կարող ենք կառավարել ցավը»։  

Նարինե Մովսիսյանն ասաց, որ ցավի մասին թեման, ցավոք սրտի, միշտ չէ, որ ամբողջովին բացահայտվում է, և դա խնդիր է։ Ըստ մասնագետի՝ ցավը կարող է փոխել մարդու կյանքի որակը՝ հատկապես  անբուժելի հիվանդությամբ տառապող անձանց մոտ։  Ուստի շատ կարևոր է պալիատիվ խնամքը։ 

«Գտնում եմ, որ բժշկությունը պետք է դեմքով շրջվի դեպի ցավը, և լուծի ցավի կառավարման խնդիրները։ Ցավի պատճառով մարդը պետք է չտառապի, և բժշկական հասարակությունը պարտավոր է դա գիտակցել»։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը