«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Սեմինարներ՝ «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով

Սեմինարներ՝ «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով

2024 Ապր 08, Երկուշաբթի

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով սեմինարների շարքը։

Ապրիլի 4-ին զեկուցումներով հանդես եկան ՄԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար, ՄՎՀԱ նախագահ, ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկավեներաբան Կարեն Վարդանյանը և նույն կենտրոնի սեռավարակների բաժանմունքի վարիչ, ՄՎՀԱ գիտական խորհրդի ղեկավար Էմիլ Միրզոյանը։

Հանդիպման ընթացքում համակողմանի քննարկվեցին թեմաներ՝ նվիրված հղիության դերմատոզներին և սիֆիլիսին։

«Գտնվելով մանկաբարձ-գինեկոլոգների թիրախային լսարանում՝ հանդես եկա զեկուցումներով, որի ժամանակ խոսեցի հղիության դերմատոզների մասին, որոնց մի մասը հազվադեպ հանդիպող են, մյուսները՝ ավելի հաճախ, բայց, ցավոք, Հայաստանում դեռ վիճակագրություն չունեցող և չարձանագրվող խնդիրներ են։ Մանկաբարձ-գինեկոլոգների ուշադրությունը հրավիրեցի տվյալ խնդրին՝ ունենալով երկու նպատակ։ Նախ՝ պետք է արձանագրել և ունենալ հայաստանյան վիճակագրություն։ Երկրորդ՝ ոչ պակաս կարևոր խնդիրը, հղիների առողջական վիճակի  բարելավումն է, հնարավոր ռիսկերի կառավարումն ու վերահսկումը»,- ասել է Կարեն Վարդանյանը։     

«Իմ զեկուցման մեջ ներկայացրի վիճակագրական տվյալներ՝ամբողջ աշխարհում սիֆիլիսի տարածվածության մասին։ Թվերը գնալով աճում են։ Օրինակ, ԱՄՆ-ում  2023 թվականին գրանցվել է 200,000 դեպք։

Վերջին 70 տարվա ընթացքում նման ցուցանիշ չի եղել։ Բարձր են եղել թվերը նաև ՌԴ-ում։ Հայաստանում էլ քայլեր են կատարվում հիվանդության բացահայտման և գրանցման ուղղությամբ։

Ներկայացրեցի նաև մեր կատարած աշխատանքը ռիսկի խմբերի հետ, քանի որ այդ խմբում գտնվող անձինք ավելի հաճախ են վարակվում սիֆիլիսով, ուստի առավել ուշադրության կարիք կա։ Խոսեցի սեռավարակի փոխանցման, առաջնային, երկրորդային, երրորդային դրսևորումների մասին։ Անդրադարձա ախտորոշման և բուժման հարցերին։ Ուշադրություն հրավիրեցի նաև լաբորատոր օղակի ճիշտ աշխատանքի կարևորության վրա»,- նշել է Էմիլ Միրզոյանը։

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուլ 01, Չորեքշաբթի | Լուրեր

Աշխատանք «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատարանի բուժքույրերի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուլ 03, Ուրբաթ | Պացիենտների համար

«Հիմա արդեն պետք է ուտես երկուսի փոխարեն»

Հղիության ընթացքում սա այն արտահայտություններից է, որը գրեթե յուրաքանչյուր ապագա մայրիկ լսում է առնվազն մեկ անգամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը