«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում ամփոփվեց գիտագործնական սեմինարների շարքը

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում ամփոփվեց գիտագործնական սեմինարների շարքը

2024 Մայ 03, Ուրբաթ

Ապրիլի 30-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարժողական խանգարումներ հղիության ընթացքում» և «Քնի խանգարումներև Էպիլեպսիայի վարումը հղիության ընթացքում» թեմաներով ամփոփիչ գիտագործնական սեմինարը։

Այն թվով 4-րդն էր, որի շրջանակում զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի ղեկավար, նյարդաբան Սամսոն Խաչատրյանն ու Պարկինսոնի հիվանդության և այլ շարժողական խանգարումների մասնագետ Զարուհի Թավադյանը։

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․ Արմեն Բլբուլյանն իր խոսքում ասաց, որ գիտագործնական սեմինարները նպատակաուղղված են ոչ միայն մանկաբարձ-գինեկոլոգների համար, այլ նաև հարակից մասնագետների, որոնք կենտրոնի բժիշկների հետ կիսվում են ամենավերջին նորություններով։

«Հղիությունը միակ վիճակն է, որտեղ կնոջ օրգանիզմում բոլոր օրգան-համակարգերը շատ ինտենսիվ են ընդգկրկված։ Դրա համար բժշկագիտության ոլորտի բոլոր մասնագիտություններն, ինչ խոսք, ունեն իրենց տեղը մեր ախտաբանություններում, և բոլոր հարցերը պետք է լուսաբանվեն»,- ընդգծեց Ա․ Բլբուլյանն ու հավելեց, որ սեմինարները շարունակական են լինելու, իսկ թեմաները՝ բազմապիսի և շատ հետաքրքիր։

Զարուհի Թավադյանն ասաց,- «Խոսել եմ հղիության ընթացքում հանդիպող շարժողական խանգարումների մասին։ Այն շատ կարևոր և արդիական թեմա է։ Բարեբախտաբար, խնդիրն հաճախ հանդիպող ախտաբանություն չէ, բայց, ամեն անգամ խնդրին բախվելիս, բժիշկները երկընտրանքի առաջ են կանգնում՝ ինչպե՞ս բուժել, քանի որ հղիության ընթացքում շատ հետազոտություններ անցկացնելն ու դեղեր կիրառելը ցանկալի չեն։ Ուստիև, անգամ հազվադեպ հանդիպող դեպքերում, բավականին բարդ է կողմնորշվելը՝ առանց հավելյալ գիտելիքների պաշարի»։

Սամսոն Խաչատրյանն իր ելույթի ժամանակ խոսեց հղիության ընթացքի վրա էպիլեպսիայի և քնի տարբեր խանգարումների ազդեցության մասին։

«Բժիշկների հետ խոսել եմ հղիության ընթացքում քնի խանգարումների և Էպիլեպսիայի վարման թեմայի շուրջ։ Երկուսն էլ ժամանակակից նյարդաբանության լուրջ խնդիրներից են։ Օրինակ՝ քնի խանգարումները մուլտիդիսցիպլինար ոլորտ է, որն իր մեջ շատ այլ մասնագիտական ոլորտներ է ներառում։

Կարծում եմ այս սեմինարի գլխավոր գաղափարը մասնագետների միջև կամուրջ ստեղծելն ու կապն ամրապնդելն է»։

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին՝ գիտական միջոցառումները բաց չթողնելու համար։

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը