«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Դասախոսություն՝ ՄՄԱՊԳՀԿ-ում՝ «Ինսուլինառեզիստենտականություն»

Դասախոսություն՝ ՄՄԱՊԳՀԿ-ում՝ «Ինսուլինառեզիստենտականություն»

2024 Մայ 22, Չորեքշաբթի

Նյութափոխանակությանը ինսուլինի մասնակցության խանգարումը  լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների։


Այս մասին մայիսի 16-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ կոնֆերանսների դահլիճում  «Ինսուլինառեզիստենտականություն» թեմայով կայացած դասախոսության ժամանակ ասաց էնդոկրինոլոգ, բ․գ․թ․ Հայկ Ազարյանը:


Նրա փոխանցմամբ՝  այն կարող է ունենալ տարբեր հետևանքներ՝ հանգեցնելով  գիրության, լյարդի վնասման և, ի վերջո, մետաբոլիկ համախտանիշի զարգացման։ Այս  պայմաններն, իրենց հերթին, կարող են մեծացնել սրտի և այլ  օրգան-համակարգերի կողմից լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը:


Հայկ Ազարյանն ընդգծեց, որ ամեն տարի այս հիվանդությունների արդյունքում զարգացող բարդություններից մահանում է մոտավորապես 5 մլն մարդ ամբողջ աշխարհում , որոնցից ամենատարածվածը ճարպակալումն է, ինչը հաճախ կապված է ոչ առողջ սնվելու հետ, ներառյալ՝ սննդակարգում արագ յուրացվող ածխաջրատների մեծ քանակը:


Հարկ է հետևել սննդակարգին, լինել ֆիզիկապես ակտիվ, նվազեցնել  արագ յուրացվող ածխաջրատների օգտագործման քանակը, ավելի շատ օգտագործել բջջանք (օրինակ՝ բանջարեղեն)։

 

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 15, Ուրբաթ | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 13, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքի խնամքը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը