«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Մարգարյան ծննդատունը» ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակը

«Մարգարյան ծննդատունը» ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակը

2024 Հուն 06, Հինգշաբթի

Սույն թվականի հունիսի 4-ից կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Բլբուլյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայի Վ.Ի. Կուլակովի անվ. Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկա-հետազոտական կենտրոնում:

Այցի շրջանակներում կենտրոնների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր հետևյալ ուղղություներով.

  • գիտա-ուսուցողական ծրագրերի մշակում,
  • գիտական և մանկավարժական կադրերի փորձի փոխանակում,  
  • համատեղ գիտական հետազոտությունների իրականացում,
  • գիտական և ուսումնական գործընթացի նախապատրաստում և կազմակերպում,
  • վերարտադրողական առողջության ոլորտի մասնագետների համար գիտաժողովների, սեմինարների, դասընթացների համատեղ կազմակերպում անցկացում:

Համագործակցությունը նոր հնարավորություններ է տալիս շարունակել նորարարական, արդի և պահանջված ծառայությունների ներդրման գործընթացը՝ Վ.Ի.Կուլակովի կենտրոնի առաջատար և փորձառու մասնագետների ներգրավմամբ:

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 15, Հինգշաբթի | Լուրեր

Կեսդարյա նվիրում, տարիների անմնացորդ աշխատանք և արժանի գնահատանք

Մանկաբարձ-գինեկոլոգներ, բ.գ.դ. Կարինե Առուստամյանն ու բ.գ.թ. Լևոն Հակոբյանը պատվոգրերի և հուշամեդալների արժանացան՝ Մարգարյան ծննդատանը 50 տարվա...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը