2024 Հուն 04, Երեքշաբթի
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանը վերջերս կայացած
«Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի շրջանակներում ներկայացրեց իր դիքորոշումը կեսարյան հատումների վերաբերյալ։
- Բժշկության մեջ կեսարյան հատումը նման է աշխարհում անիվի հայտնագործմանը:
Սա առաջընթաց է, որը փրկում է մայրերի և երեխաների կյանքը, բայց, ինչպես ցանկացած առաջընթաց, այն կրում է իր մարտահրավերները:
Դիալեկտիկայի օրենքը հաստատում է, որ յուրաքանչյուր նորարարություն ունի իր դրական և բացասական կողմերը։
Բայց մենք չենք կարող կանգ առնել, քանի որ ժամանակակից բժշկությունը ձգտում է շարունակական զարգացման և կատարելագործման:
Ես կողմ եմ ինքնուրույն ծննդաբերությանը։Ի վերջո, դա հակասում է բնությանը։
Իմ 2 աղջիկներն էլ ծննդաբերել են բնական ճանապարհով, որին նախօրոք իրենց պատրաստել էի։
Կեսարյան հատումը վիրահատություն է, որը նույնպես կարող է ունենալ հնարավոր բարդությունները, երբեմն՝ ճակատագրական։
Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ստիպված էի հերթական կեսարյան հատումից հետո հեռացնել արգանդը` կյանքի ցուցումով։
Ցավալի է, բայց երբեմն նման որոշումներն անխուսափելի են:
Ունե՞ք հարցեր` գրեք մեկնաբանություն կամ ուղարկեք անձնական նամակ, պատասխանը չի ուշանա։
Ամբողջական տեսահոլովակը կարող եք դիտել՝ You Tube պաշտոնական ալիքում... ⬇️
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»