2024 Հուն 14, Ուրբաթ
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ և անպտղությամբ՝ հոնադոտրոպ հորմոնների նկատմամբ ձվարանների զգայունության բացակայության հետ կապված: Ռեզիստենտ ձվարանների համախտանիշի ժամանակ ձվարանները մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ զննումով փոփոխված չեն:
Որո՞նք են համախտանիշի առաջացման պատճառները:
Առաջացման պատճառները կարող են լինել ժառանգական, աուտոիմուն գործոնները: Այս խնդիրը հաճախ առաջանում է այն կանանց մոտ, որոնք կյանքի ընթացքում ունեցել են համաճարակային պարօտիտ (խոզուկ):
Ի՞նչ ախտանշաններով են ի հայտ գալիս:
Ախտանշաններն են՝
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշին բնորոշ չեն կլիմաքսի ժամանակ արտահայտվող քրտնարտադրությունը, ջերմահորդանքը, քնի խանգարումները:
Ինչպե՞ս ախտորոշել ռեզիստենտ ձվարանները:
Կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, որի ժամանակ գրանցվում է բարակ լորձաթաղանթ (հիպոպլազիա): Հորմոնալ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում է ֆոլիկուլախթանիչ և լյուտեինացնող հորմոնների նորմայից բարձր ցուցանիշներ, իսկ էսթրոգենները և պրոգեստերոնը՝ նորմայից ցածր:
Ինչպե՞ս բուժել:
Բուժումն իրականացվում է հորմոնային փոխարինող թերապիայով, որը ձվարանների դիսֆունկցիան կարգավորելու հիմնական ուղղությունն է:
Ամբողջովին վերականգնել ձվազատումը և լիարժեք կարգավորել դաշտանային ցիկլը չի հաջողվում, քանի որ տվյալ խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Այդ պատճառով ամուսնական զույգին առաջարկվում է արտամարմնային բեղմնավորում` դոնորական ձվաբջիջների օգտագործմամբ:
«Մարգարյան ծննդատանը» ՄՄԱՊԳՀԿ շուրջ 20 տարի է, ինչ ռեզիստենտ ձվարանների համախտանիշի առկայության դեպքում դոնորական ձվաբջիջների օգտագործմամբ իրականացնում է արտամարմնային բեղմնավորում:
27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»