2024 Հուլ 04, Հինգշաբթի
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր։
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ ընդհանուր զարգացման համատեքստում կարևորում և արժևորում է մարդկային ներուժը՝ իր աշխատակիցներին, ուստի ծննդատունը մշտապես ներդրում է կատարում իր մասնագիտական թիմի գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն գործում։
Ի վերջո, այս ամենն կանդրադառնա պացիենտներին, ծննդկաններին, հղիներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի վրա, իսկ որակը բուժօգնության կարևոր առաջնահերթություններից է։
«Management Mix» խորհրդատվական և ուսումնական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի խոսքով՝ այս օրը կարևոր փուլ դարձավ ոչ միայն յուրաքանչյուր բուժքրոջ կյանքում, այլև ողջ բժշկական թիմի համար։
- Այսօր մենք ավարտեցինք այս ծրագիրը՝ հատուկ մշակված բուժքույրերի համար, իրականացված միջազգային չափորոշիչներով։ Երկու ամիս տևած այս ծրագիրը մեր համակարգված թիմի համատեղ ջանքերի արդյունքն էր։
Հատկապես կարևոր է, որ այս ծրագրի բոլոր մասնակիցները զգալիորեն բարելավեցին իրենց որակավորումը և կատարելագործեցին իրենց մասնագիտական հմտությունները։
Վերջիններս կօգնեն աշխատել հիվանդների և նրանց ընտանիքների հետ, լուծել կոնֆլիկտային իրավիճակները և այլն։
Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում, քանի որ մայրերի և նորածինների առողջությունը մեր ազգի համար առաջնահերթություն է։ Մեր նպատակն է նպաստել առողջ սերնդի ծնունդին և մեր բուժառուներին մատուցել լավագույն բժշկական ծառայություններ։






Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»