2024 Հուլ 05, Ուրբաթ
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում կրկին բացվեցին «Մայրության դպրոցի» դռները, և օրերս կայացավ կարևոր գիտելիքով լի առաջին դասը։ Դպրոցի ղեկավարը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանը, հպարտությամբ հայտնում է, որ մասնակիցների առաջին խումբն արդեն համալրվել է, և սա առանձնահատուկ պահ է նրանցից յուրաքանչյուրի համար։
- Այս նախագիծը սկսվեց մայրությանը պատրաստվելու կարևորության խորը ըմբռնմամբ: Մենք ձգտում ենք ո՛չ միայն տեղեկատվություն փոխանցել հղիության և ծննդաբերության ֆիզիոլոգիական ասպեկտների մասին, այլ նաև ստեղծել փորձի փոխանակման և աջակցության տարածք: Ի վերջո, մայր լինելը կնոջ կյանքում ամենանշանակալից ու գեղեցիկ իրադարձություններից է։
Այստեղ կանայք կարող են ստանալ իրենց բոլոր հարցերի պատասխանները՝ սկսած նախածննդյան խնամքից մինչև հետծննդյան խնամք, ինչպես նաև կրծքով կերակրման հետ կապված հարցեր:
Մեր դասընթացները վարում են գինեկոլոգներ, հոգեբաններ, լակտացիայի մասնագետներ, անեսթեզիոլոգներ և այլ մասնագետներ: Ուսուցման ցիկլը բաղկացած է 7 դասից, որոնք կտրամադրեն տեսական և գործնական գիտելիքներ։ Դասընթացն անվճար է, գրանցումը հասանելի է մեր պաշտոնական կայքում։ Ի դեպ, ցանկության դեպքում, տղամարդիկ նույնպես կարող են հաճախել դպրոցի դասերին։ Ուսուցումը կլինի ո՛չ միայն օգտակար, այլև` հետաքրքիր։
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ հոգեբան Ռուդոլֆ Բեգլարյանը համոզված է, որ ապագա մայրիկների համար դպրոցի բացումը մեծ նշանակություն ունի և՛ ֆիզիկական պատրաստվածության, և՛ կանանց մոտ մայրության հոգեբանական պատրաստվածության համար։
- Որպես հոգեբան՝ կարող եմ հաստատել, որ յուրաքանչյուր կնոջ համար, անկախ նրանից՝ առաջին հղիությունն է, թե պլանավորում է հղիանալ, որակյալ մասնագետներից գիտելիք ստանալը առանցքային դեր ունի։ Ուստի ապագա մայրերի դպրոցը դառնում է չափազանց կարևոր ռեսուրս։
Հղիության ընթացքում հաճախ են հարցեր ծագում, և կանայք տարբեր անհանգստություններ ու վախեր են ունենում։ Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր կնոջ, բացի խմբակային դասերից, նրանց հարցերը մշտապես լուծելու համար:

«Մայրության դպրոց»-ի դասընթացի մասնակից Անուշիկ Ալավերդյանը նշում է․
- Սա իմ առաջին հղիությունն է, որին նախապատրաստվում էինք երեք տարի։ Երբ իմացա իմ օրհնության մասին, սկսեցի ապագա մայրերի համար հարմար դպրոց փնտրել: Ծննդատան կայքում տեսա գովազդ և անմիջապես որոշեցի այցելել այս դպրոց։ Համացանցում շատ հակասական տեղեկություններ կան, բայց ես ճշգրիտ պատասխանների կարիք ունեմ։
Բնույթով անհանգիստ մարդ եմ` հատկապես հղիության ժամանակ, երբ կարող են սթրեսներ ու ցավեր լինել։ Վստահ եմ, որ այս դպրոցի շնորհիվ կունենամ իմ բոլոր հարցերի պատասխանները։ Ապագա մայրերին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել այս հնարավորությանը։

«Մայրության դպրոց»-ի դասընթացի մասնակից Անուշ Հակոբյանն անկեղծանում է․
- Մասնագիտությամբ մանկավարժ եմ, և սա իմ երկրորդ հղիությունն է։ Առաջին անգամ շատ հարցեր ունեի, որոնցից մի քանիսի պատասխանները ինքնուրույն գտա: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ կցանկանայի լսել մասնագետի կարծիքը։
Ինձ հատկապես հետաքրքրում են կրծքով կերակրման և երեխայի սնուցման ասպեկտները` վաղ փուլերում: Հուսով եմ, որ Մայրության դպրոցում ես կկարողանամ ստանալ բոլոր անհրաժեշտ պատասխանները որակյալ մասնագետներից։ Սա չափազանց կարևոր է ինձ համար:
Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...
Կարդալ ավելին»
1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո, հղիության ընթացքում կարելի է հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին: Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման: 11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»