ՄՄԱՊԳՀԿ-ն իր պացիենտներին տեղեկացնում է.
1. Յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը Մարգարյան ծննդատունը կազմակերպում է բաց դռների օր, որի շրջանակում կունենաք բացառիկ հնարավորություն՝
Անվճար խորհրդատվություն անցնելու առաջատար մասնագետների, բժշկական գիտությունների թեկնածուների, պրոֆեսորների մոտ
Օգտվելու մեր կողմից առաջարկվող ուլտրաձայնային հետազոտության ծառայությունից 50 % զեղչով
Խորհրդատվության դիմած բուժառուները կոնսերվատիվ բուժման կամ վիրահատական միջամտության անհրաժեշտության դեպքում կստանան 10% զեղչ:
Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է:
2. Անպտղության հաղթահարման բարեգործական ծրագիր
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում գործունեություն ծավալող հեղինակավոր բարեգործական հիմնադրամի հետ իրականացնում է շահառուների համար անպտղության հաղթահարման անվճար ծրագիր, որի շրջանակում կատարվում է արտամարմնային բեղմնավորում և սաղմի տեղափոխում/տեղադրում:
Ծրագրին կարող են դիմել Երևանում և ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում բնակվող այն զույգերը, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին (անցնել հղումով):
Լրացուցիչ տեղեկությունների համար շահառուները կարող են դիմել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն կամ զանգահարել +374 10 53 14 62 հեռախոսահամարով:
3. ՄՄԱՊԳՀԿ-ի հետ համագործակցող կազմակերպությունների աշխատողները, ինչպես նաև վերջինների ընտանիքի անդամները կարող են օգտվել բժշկական ծառայությունների հատուկ առաջարկից, որն իր մեջ ներառում է.
Թափուր աշխատատեղ՝ «Մարգարյան ծննդատանը». աշխատանքի ենք հրավիրում անեսթեզիստի՝ աշխատելու «Մարգարյան ծննդատան» մեր դինամիկ զարգացող թիմում......
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»