«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հղիության հսկողություն ԱՄԲ-ից հետո

Հղիության հսկողություն ԱՄԲ-ից հետո

2024 Հուլ 25, Հինգշաբթի

Մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ․թ․ Մարիամ Շահինյան

Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի վարիչ

Անպտղության բուժումից, մասնավորապես ԱՄԲ-ից հետո հղիությունները դասվում են մանկաբարձական բարդությունների առաջացման  բարձր ռիսկի խմբին:

Այսպես, 1-ին եռամսյակում մոտ 2-3 անգամ հաճախ են հանդիպում սպառնացող վիժման, վաղ տոքսիկոզների դեպքերը, քան սպոնտան հղիության  դեպքում:

2-րդ եռամսյակում 1.5 անգամ նվազում է հղիության ընդհատման սպառնալիքը 1-ին եռամսյակի համեմատ, իսկ  3-րդ եռամսյակում հաճախ են հանդիպում ուշ տոքսիկոզները, պտուղ-ընկերքային արյան շրջանառության խանգարումները։

Նախկինում եղած մոտեցումը, որ ԱՄԲ-ով հղիները պետք է ծննդալուծվեն անպայման  կեսարյան հատմամբ, այժմ վերանայվել է հօգուտ բնական ծննդալուծման, եթե չկան հակացուցումներ:

Այսպիսով՝ անհրաժեշտ  է այդ հղիներին մանրակրկիտ   հետազոտել՝ բարդությունների հաճախականության իջեցման, կնոջ առողջության պահպանման և առողջ սերունդ ունենալու համար :

Ունե՞ք հարցեր` գրեք մեկնաբանություն կամ ուղարկեք անձնական նամակ, պատասխանը չի ուշանա։

Ամբողջական տեսահոլովակը կարող եք դիտել՝ You Tube պաշտոնական ալիքում... ⬇️

https://youtu.be/AlkGLsHmKcw

 


+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը