2024 Օգս 21, Չորեքշաբթի
Մարգարյան ծննդատուն է ընդունվել 55 տարեկան կին, ով երկար ժամանակ գանգատվել է քսվող արյունային արտադրությունից, սակայն ուշադրություն չի դարձրել և չի հետազոտվել:
Կլինիկայում կատարվեցին անհրաժեշտ հետազոտություններ, որոնց հիման վրա հայտնաբերվեց 25-27 շաբաթական հղիության չափերի միոմա (մոտ 20սմ):
Կրծքագեղձում առկա էր գոյացություն, որը, ըստ հետազոտության տվյալների, բարորակ էր:
Հետազոտվել են նաև օնկոմարկերները, արգանդի պարանոցից և խոռոչից վերցվել են բիոպսիայի համար պատրաստուկներ, որոնց ուսումնասիրությունը վտանգավոր շեղումներ չի հայտնաբերել:
Քանի որ միոման ավելի հրատապ միջամտություն պահանջող խնդիր է, կատարվել է արգանդի հեռացում` պարանոցի հետ միասին:
Հաշվի առնելով միոմայի մեծությունը, այն սնուցող անոթների և արյան քանակը, վիրահատության ժամանակ փորձել ենք արյան առավելագույն քիչ կորուստ ունենալ: Սակայն նման դեպքերում միշտ էլ արյան փոխներարկման կարիք է լինում և ներարկվել է արյան մեկ մասսա /մեկ միավոր/:
Վիրահատությունից հետո պացիենտը 3-4 օր հսկվել է կլինիկայում և դուրս գրվել` լավացումով:
Եթե բուժառուն առաջին գանգատի դեպքում դիմեր բժշկի, կատարեր համապատասխան հետազոտություններ և ավելի վաղ վիրաբուժական միջամտություն իրականացվեր, հնարավոր է, վիրահատության ծավալն այլ լիներ, արյան փոխներարկման կարիք չլիներ և պահպանվեր արգանդը:
Բայց հսկայական չափերով միոմայի պայմաններում դա հնարավոր չէր: Նման մեծության դեպքում միոման այլևս չի տարբերակվում արգանդի հյուսվածքից և տեխնիկապես անհնար է արգանդն առանձնացնել ու կատարել օրգան-պահպանող վիրահատություն:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»