2024 Օգս 25, Կիրակի
Հղի կնոջ քրտնարտադրությունը` շոգ եղանակին
Շոգ եղանակին ակտիվանում է նյութափոխանակությունը, քրտնարտադրությունը և հղիի մոտ առաջանում է գերտաքացման ու ջրազրկման վտանգ:
Ամառվա շոգ եղանակին գերտաքացումից խուսափելու համար կարևոր է հղիների հագուստի ճիշտ ընտրությունը` նախապատվությունը տալով բնական գործվածքներին, հագնել բամբակյա, ազատ, բաց երանգների հագուստ, առավելագույն խուսափել արհեստական գործվածքներից:
Շատ կարևոր է ճիշտ քանակի, սովորական, չգազավորված ջրի օգտագործումը` մոտավորապես 2 լ չափաքանակով: Ցանկալի չէ խմել քաղցր, գազավորված հեղուկներ:
Հղիներին կարելի է լոգանքներ ընդունել, սակայն` ոչ շատ տաք ջրով:
Հղին կարո՞ղ է ամռանը ծով գնալ:
Հղիությունը հիվանդություն չէ և կարելի է ծով գնալ, արևային լոգանք ընդունել, բայց` հաշվի առնելով անվտանգության կանոնները: Գերտաքացում չստանալու համար անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, արևային լոգանքներից` արևի առավել ակտիվ ժամերին (ժամը 11:00 – 16:00): Պետք է կրել ազատ, շնչող հագուստ, ակնոցներ և գլխարկ, անպայման օգտագործել արևապաշտպան քսուքներ:
Ջերմության ազդեցությունը պտղի վրա
Ջերմությունը պտղի վրա անմիջաական ազդեցություն չի գործում: Սովորաբար, բարձր ջերմությունն ազդում է հղիի ինքնազգացողության վրա, և եթե դա նրա մոտ խնդիրներ է առաջացնում՝ գերտաքացում, ջրազրկում, այն իր հետևանքներն է թողնում նաև պտղի վրա:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»